Լրահոս
Օրվա լրահոսը

Աբու Դաբիում Դավիթ Խուդաթյանը և Այեշա Ալ Աթիկին քննարկել են ջրային ենթակառուցվածքների զարգացման, ոլորտում նորարարական տեխնոլոգիաներ ներդնելու հնարավորությունները

Հոկտեմբեր 01,2025 17:44

Աբու Դաբիում անցկացվող Համաշխարհային երկաթուղային տրանսպորտի ենթակառուցվածքների ցուցահանդեսի և համաժողովի շրջանակներում այսօր ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը հանդիպել է «Mohamed bin Zayed Water Initiative» հիմնադրամի գործադիր տնօրեն Այեշա Ալ Աթիկիի հետ։

Քննարկվել են ջրային ոլորտի կառավարման, ջրային ենթակառուցվածքների զարգացման, ոլորտում նորարարական տեխնոլոգիաներ և առաջադեմ լուծումներ ներդնելու հնարավորությունները։

Պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակել համագործակցությունը և աշխատանքային խմբերի շրջանակում իրականացնել փորձի փոխանակում։

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031