«Կուսակցությունը պետք է լինի ամենաթափանցիկ գործող համակարգը»,- ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ասաց Նիկոլ Փաշինյանը։
«Մեր կուսակցության դրամահավաքի հետ կապված ասում էին՝ այ, էն ո՞վ էր, կարմիր գլխարկով էր, բա էն մյուսն ո՞վ էր։ Ու ոչ մեկին չի հետաքրքրում՝ բա մյուս կուսակցությունները որտեղի՞ց են ֆինանսավորվում, ո՞վ է ֆինանսավորում այդ կուսակցություններին, ի՞նչ աղբյուրներից։ Մեր թափանցիկությունն օգտագործվում է մեր դեմ։ Բոլորն ասում են՝ ՔՊ-ի ընտրություններին էն քվեաթերթիկը տեսա՞ք, վրան ինչ էր նկարած, եւ ամիսներով հանրությունը քննարկում է, ոչ մեկը չի հարցնում՝ բա էս երկրում ուրիշ կուսակցություն չկա՞, իրենք ընդհանրապես ունեն քվեաթերթիկ, թե՞ չունեն։ Հենց սա է խնդիրը, որ մյուսները քվեաթերթիկ չունեն էլ»,- ասաց Փաշինյանը։
Նա, անդրադառնալով ՔՊ վարչության ընտրություններին, ասաց․ «Հայաստանի կուսակցությունների 90 տոկոսի վարչության կազմը կամ ղեկավար մարմնի կազմը մեկ կամ երկու հոգի են գրում, հետո մարդիկ մամուլից են իմանում, թե ինչ եղավ, ոնց ընտրվեց։ Մենք ժողովրդավարական երկիր ենք, ուրեմն պետք է գտնենք մեխանիզմներ, որ այն կուսակցությունը, որը գործում է մեր երկրում, իրենք նույնպես համապատասխանեն ժողովրդավարության եւ թափանցիկության կանոններին։ Եվ դա կարող է ընդհուպ ընտրություններին մասնակցել-չմասնակցելու հնարավորություն տալ-չտալու հարց առաջացնել»։
Ամբողջական տեսանյութը՝ այստեղ
Կարդացեք նաև
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ