«ՔՊ-ն նվիրատուների ցանկերը ո՞նց է հրապարակում, որ դուք հոխորտում եք՝ այ, դուք ժողովրդավար եք, թափանցիկ եք, իսկ մյուս կուսակցությունները չգիտեմ որտեղից են ֆինանսավորվում»,- ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ Նիկոլ Փաշինյանին հարցրեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը։
Նիկոլ Փաշինյանը նախ անդրադարձավ ընդդիմության այն մեղադրանքներին, որ չի հրապարակում բանակցային փաստաթղթերը, մասնավորապես, Մինսկի խմբի 2019 թվականի առաջարկությունը․ «Ձեզ թվում է, 2019 թվականի ԵԱՀԿ Մինսկի խմբի՝ ձեր գովական առաջարկությունը չի հրապարակվելո՞ւ, ձգում ենք»։
Անդրադառնալով կուսակցություններին՝ Փաշինյանն ասաց, որ պետք է փոխել Կուսակցությունների մասին օրենքը։ «Այդ օրենքը վատ սողանցքներ է թողել, ի՞նչ է նշանակում՝ կուսակցությունը գնա փակվի որեւէ տեղ եւ կուսակցական ժողով անի, վերջում էլ գալ, երկու տող հաղորդագրություն տարածել։ Էդ կուսակցություն է, թե՞ ինչ-որ խմբակ՝ կոնսպիրատիվ, չեմ ուզում ասել ահաբեկչական։ Պետք է փոխել այդ օրենքը, պետք է արգելել դա»,- նշեց նա։
Մանրամասները՝ տեսանյութում
Կարդացեք նաև
«Էդ որ գլուխ եք գովում՝ ՔՊ-ի նվիրատուների ցուցակը, ասում եք՝ եթե մենք չբացահայտենք, որտեղի՞ց ժողովուրդը կիմանար, սուտ եք ասում, որովհետեւ ՔՊ-ն նվիրատուների ցուցակ չի հրապարակել»,- ասաց Գեղամ Մանուկյանը։
Ամբողջական տեսանյութը՝ այստեղ
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ