Լրահոս
Օրվա լրահոսը

Պետք է լրջորեն զբաղվել մեր երկրում հանցագործությունների նախականխման և կանխման աշխատանքներով. Արա Զոհրաբյան

Հոկտեմբեր 01,2025 21:44

Փաստաբան Արա Զոհրաբյանը գրում է․

«Վիճակագրական տվյալներից հետևում է, որ 2018 թվականին գրանցված հանցագործությունների քանակը կազմել է 24.678, իսկ 2024 թվականին 63 տոկոսով ավելացել է և կազմել՝ 40.232:

Ընդ որում, այդ տվյալների մեջ ուշագրավ է նաև մարդու դեմ ուղղված հանցագործությունների քանակը: 2018 թվականին մարդու դեմ ուղղված հանցագործությունների քանակը կազմել է 4.964, իսկ 2024 թվականին 48 տոկոսով ավելացել է և կազմել՝ 7.353:

2018թ. քրեական պատասխանատվության են ենթարկվել 3.087 անձ, իսկ 2024 թվականին այդ թիվը 320 տոկոսով ավելացել է և կազմել՝ 9.886:

Իրավապահ մարմինները պաշտոնատար անձանց անվտանգությունն ապահովելու, ինչպես նաև քաղաքական նկատառումներով մարդկանց վերահսկելու և  պատասխանատվության ենթարկելու գործընթաց իրականացնելու ուղղությամբ հսկայական ռեսուրսներ օգտագործելու փոխարեն պետք է լրջորեն զբաղվեն մեր երկրում հանցագործությունների նախականխման և կանխման աշխատանքներով»:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031