Երևանում են լեգենդար Վալերի Գերգիևը և Մարիինյան թատրոնի սիմֆոնիկ նվագախումբը:
Այսօր Երևան է ժամանել Ռուսաստանի Մեծ թատրոնի տնօրեն, Մարիինյան թատրոնի գեղարվեստական ղեկավար և տնօրեն Վալերի Գերգիևը:
«Զվարթնոց» միջազգային օդանավակայանում նրան դիմավորել են ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը, Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Էդուարդ Թոփչյանը, նվագախմբի տնօրեն Նորայր Նազարյանը:
Կարդացեք նաև
Անվանի դիրիժորին դիմավորել է նաև ՀՀ-ում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը:
Վալերի Գերգիևի ղեկավարությամբ հոկտեմբերի 1-ին և 2-ին Արամ Խաչատրյան համերգասրահում՝ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ նշվող Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի 100-ամյակի հոբելյանական միջոցառումների շրջանակում կկայանան անմոռանալի համերգներ, որոնք կդառնան նշանակալի մշակութային իրադարձություն։
Ընտրվել է «Առավել համապատասխան» տարբերակը, և որոշ մեկնաբանություններ կարող են զտված լինել:
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն