Լրահոս
Օրվա լրահոսը

Ֆասթ բանկը Բարդերի ակումբի բարեգործական համերգի գլխավոր հովանավորն է

Հոկտեմբեր 02,2025 10:10

Ֆասթ բանկի հովանավորությամբ և Բարդերի ակումբի նախաձեռնությամբ օրերս Հովհաննես Թումանյանի անվան Ազգային տիկնիկային թատրոնում կայացել է բարեգործական համերգ, որի ողջ հասույթը տրամադրվելու է «Հուսո տուն բարեգործական կենտրոն» հիմնադրամին։  Հիմնադրամն իրականացնում է «Գթության խոհանոց» ծրագիրը, որը տարիներ շարունակ օժանդակում է սոցիալապես անապահով անձանց՝ ապահովելով նրանց տաք ու արժանապատիվ սնունդով։

Բարեգործական համերգի ընթացքում հնչել են հեղինակային երգեր։ Բեմում Բարդերի ակումբի անդամներն էին, որոնք իրենց շուրջ համախմբել են տարբեր սերունդների երգահանների ու կատարողների։

Բարդերի ակումբի հնաբնակներն ու նորեկները ներկայացրել են ինչպես բոլորին հայտնի ու սիրված ստեղծագործություններ, այնպես էլ նոր երգեր՝ համեմված ժամանակակից հնչողությամբ։

Ֆասթ բանկը, հավատարիմ մնալով մշակութային արժեքների պահպանման իր առաքելությանը, այս անգամ ևս կանգնած էր Բարդերի ակումբի կողքին՝ աջակցելով հեղինակային երգի տարածմանը և սերունդների կապի ամրապնդմանը երաժշտության միջոցով։

Ֆասթ բանկը թվային բանկ դառնալուն միտված ընկերություն է, որը 24/7 աշխատանքային գրաֆիկով ներկայացված է Երևանում և Հայաստանի բոլոր մարզերում։

Ֆասթ բանկը վերահսկվում է ՀՀ կենտրոնական բանկի կողմից։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031