Լրահոս
Օրվա լրահոսը

ՔՊ-ականները «Շողակաթ» հեռուստաալիքը եթերազրկելու գործընթա՞ց են սկսել

Հոկտեմբեր 02,2025 11:54

Factor.am-ը Թագուհի Ղազարյանի և Սիսակ Գաբրիելյանի՝ «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին նախագծից տեղեկանում է, որ նրանք առաջարկում են կրճատել հանրային կարգավիճակ ունեցող հեռուստաալիքների թիվը։

Նախագծով առաջարկվում է հետևյալ փոփոխությունը․ «Հանրային հեռարձակողների թիվը չի կարող պակաս լինել երկուսից»,-նշված է նախագծում։

Գործող օրենքով սահմանված է, որ հեռարձակողների թիվը չի կարող պակաս լինել երեքից։

Նշենք, որ Հանրային երեք ալիքներն են՝ «Առաջին ալիքը», որպես հիմնական հեռարձակող, հոգևոր-մշակութային «Շողակաթ» ալիքը և «Լուրեր» լրատվական ալիքը։ Պատգամավորները կարծում են, որ հանրային երեք հեռարձակող ունենալը առաջացնում է որակի հետ կապված խնդիրներ։

Նախագծում նշված չէ, թե հանրային երեք ալիքներից որ մեկի գործունեությունն է դադարեցվելու։ Այս հարցը արդեն ՀՌՀ-ի տիրույթում է։

Այդուհանդերձ, հաշվի առնելով վերջին շրջանում իշխանության և բարձրաստիճան հոգևորականների միջև լարվածությունը՝ կարելի էր ենթադրել, որ ՔՊ-ականների նախաձեռնությունն ուղղված է «Շողակաթ» հեռուստաալիքի դեմ։

«Շողակաթ» հեռուստաընկերությունը հիմնադրել է Մայր Աթոռը և հանդիսանում է հիմնական ֆինանսավորողը ու գույքի սեփականատերը։

Նարեկ Կիրակոսյան

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031