Լրահոս
Օրվա լրահոսը

«Հանցագործությունների կրկնակի աճ, ահասարսուռ պատկեր է, փոխանակ զբաղվեք այս խնդիրները լուծելով, զբաղված եք ընդդիմադիրներին հետապնդելով»

Հոկտեմբեր 02,2025 12:08

«ՀՀ անկախությունը եւ ինքնիշխանությունն անսակարկելի են, եւ պետք չէ ամեն անգամ այս ամբիոնն օգտագործել եւ մեզ մեղադրել ինչ-որ պետականության դեմ գործելու կամ անկախության արժեքը չգնահատելու համար։ Եթե մի քիչ ձեզ նեղություն տաք ու նայեք, դուք կտեսնեք՝ անկախությունն ով է ավելի գնահատում։ Հերիք է այս ամբիոնն օգտագործեք՝ մարդկանց մանիպուլյացիայի ենթարկելու համար։ Ի՞նչ եք ամեն անգամ գալիս ու ստեղ ավել-պակաս բաներ խոսում» ,- ԱԺ նստաշրջանում ՔՊ խմբակցությանը դիմեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը։

Նա նշեց, որ վերջին մեկ շաբաթվա ընթացքում 4 սպանություն է գրանցվել երկրում, հանցավորության վիճակը մտահոգիչ է։ «Փոխանակ իշխող ուժը զբաղվի ոչ թե վարչության պետ աշխատանքից ազատելով, այլ խնդիրները վեր հանելու, քաոտիկ իրավիճակը կարգավորելու գործով, ես ապշած եմ ձեր վերաբերմունքից։ Հանցագործությունների կրկնակի աճ, նայեք վիճակագրական տվյալները, սա ահասարսուռ պատկեր է։ Դուք փոխանակ զբաղվեք այս խնդիրները լուծելով, զբաղված եք ընդդիմադիրներին հետապնդելով։ Տնից դուրս ենք գալիս, մի քանի օպերատիվ աշխատող մեր հետեւից ֆռում է»,- ասաց նա։

Անդրադառնալով Փարաքարի համայնքապետ Վալոդյա Գրիգորյանի սպանությանը՝ Գառնիկ Դանիելյանն ասաց, որ պետք է իրապես քննություն գնա, եւ բոլոր մեղավորները պետք է պատժվեն։

Մանրամասները՝ տեսանյութում

Գառնիկ Դանիելյանը հավելեց, որ տարբեր ահազանգեր են ստացվում՝ դպրոցներում թմրանյութերի շրջանառության մասին։ Եվ այս ուղղությամբ դարձյալ աշխատանք չի տարվում։

Ամբողջական տեսանյութը՝ այստեղ

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031