Լրահոս
Օրվա լրահոսը

Հունվարից սեպտեմբեր ՀՀ-ին է վերադարձվել ավելի քան 10 միլիոն դոլարի 280338 քմ մակերեսով անշարժ գույք, 2 մանկապարտեզ և 1 մարզադաշտ. Աննա Վարդապետյան

Հոկտեմբեր 02,2025 12:04

Հայաստանի Հանրապետության կառավարության այսօրվա որոշմամբ, Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության Պետական գույքի կառավարման կոմիտեին ամրացվեց Երևան քաղաքի Աջափնյակ վարչական շրջանի Շիրազի փողոցի ձախակողմյան հատվածում գտնվող՝ 735 քմ մակերեսով, «բնակավայրերի» նպատակային նշանակության հողամասը: Շուկայականին մոտարկված կադաստրային արժեքը՝ 18 միլիոն 293 հազար դրամ:

ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը հիշեցրել է, որ գույքի նկատմամբ Հայաստանի Հանրապետության սեփականության իրավունքը վերականգնվել է 2025 թվականի օգոստոսի 5-ին` Գլխավոր դատախազության՝ պետական շահերի պաշտպանության վարչության հայցադիմումը Հակակոռուպցիոն դատարանի կողմից բավարարվելու արդյունքում: «Հայցապահանջով խնդրել էինք դատարանին անվավեր ճանաչել Երևանի քաղաքապետի և ֆիզիկական անձի միջև 2003 թվականի փետրվարի 1-ին կնքված առուվաճառքի պայմանագիրն ու կիրառել անվավերության հետևանքներ», – նշել է հանրապետության գլխավոր դատախազն ու հավելել, որ 2025 թվականի հունվարսեպտեմբեր ամիսների ընթացքում, միայն պետական և համայնքային շահերի պաշտպանության լիազորության շրջանակում, Հայաստանի Հանրապետությանն է վերադարձվել է շուրջ 10 միլիոն 276 հազար ԱՄՆ դոլարին համարժեք 3 միլիարդ 933 միլիոն դրամ շուկայականին մոտարկված կադաստրային արժեքով 280 հազար 338 քմ մակերեսով անշարժ գույքի, 2 մանկապարտեզի և 1 մարզադաշտի տարածք, բռնագանձվել է 654 հազար ԱՄՆ դոլարին համարժեք 249 միլիոն դրամ:

Աննա Վարդապետյանը նաև տեղեկացրել է, որ 2024 թվականի դեկտեմբերի 5-ից մինչ օրս (գործարկման օրվանից սկսած)՝ Վերականգնված միջոցների միասնական հաշվին մուտքագրվել է 52 միլիոն 254 հազար ԱՄՆ դոլարին համարժեք 20 միլիարդ դրամը գերազանցող գումար:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031