Լրահոս
Օրվա լրահոսը

«Կառուցել թիմ, որը կպայքարի տիտղոսների համար. «Ուրարտու»-ի նոր գլխավոր մարզիչ

Հոկտեմբեր 02,2025 13:19

«Ուրարտու» բասկետբոլային ակումբը հայտնում է՝ թիմի ղեկը ստանձնել է 31-ամյա սերբ մասնագետ Լուկա Ֆիլիպչևիչը։

Երիտասարդ մասնագետը կարիերայի ընթացքում աշխատել է Լյուքսեմբուրգի «Թելստար Հեսպերանժ» ակումբում, որտեղ կարողացել է թիմին բարձրացնել երկրի երկրորդ ուժեղագույն դիվիզիոն։ 2025 թվականի AfroBasket մրցաշարում մեր նոր մարզիչը եղել է նաև Գվինեայի ազգային հավաքականի մարզչական շտաբում։

«Ինձ համար մեծ պատիվ է միանալ «Ուրարտուին»՝ մի ակումբի, որը վերջին տարիներին լուրջ առաջընթաց է գրանցել և ունի հստակ տեսլական՝ նվաճել չեմպիոնական տիտղոսը և դուրս գալ եվրոպական մրցասպարեզ։ Ես գալիս եմ հստակ նպատակով՝ բարձրացնել խաղի մակարդակը, նպաստել խաղացողների զարգացմանը և կառուցել թիմ, որը կպայքարի տիտղոսների համար։ Սա մարտահրավեր է, որն ինձ ոգեշնչում է, քանի որ վստահ եմ՝ արդեն ստեղծված ամուր հիմքի վրա միասին կարող ենք հասնել ավելի մեծ հաջողությունների»,- մեկնաբանել է իր նշանակումը՝ ասել է Լուկա Ֆիլիպչևիչը։

«Ուրարտու» բասկետբոլային ակումբը բարի գալուստ է մաղթում Լուկա Ֆիլիպչևիչին։ Վստահ ենք, որ նրա փորձը, եռանդն ու աշխատանքային մոտեցումը նոր լիցք կհաղորդեն մեր թիմին և միասին կտոնենք բաղձալի հաղթանակներ։

«Ուրարտու» բասկետբոլային ակումբ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031