ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Թագուհի Ղազարյանը ֆեյսբուքյան գրառումը
Վիճակագրական կոմիտեն հրապարակել է «Հայաստանի Հանրապետության սոցիալական վիճակը» վերնագրով զեկույց, որտեղ առանձին բաժնով ներկայացված է հանրակրթական հաստատությունների գործունեությունը:
Այս բաժնում վիճակագրական կոմիտեն ներկայացնում է հանրակրթության մեջ աշակերտների ընդգրկվածության համախառն ցուցանիշը` ըստ աշակերտների տարիքային խմբերի։
Ըստ այդ ցուցանիշի ՀՀ-ում տարրական դասարաներում աշակերտների համախառն ընդգրկվածության ցուցանիշը 102% է (այս թիվը ստացվել է այն բանի արդյունքում, որ ԼՂ տեղահանված երեխաների մի մասը ՀՀ պետական ռեգիստրում չի անցել հաշվառման գործընթաց, սակայն ընդգրկված է հանրակրթական հաստատություններում)։ Հիմնական դպրոցներում աշակերտների ընդգրկվածության համախառն ցուցանիշը 99,7% է։ Ավագ դպրոցում աշակերտների ընդգրկվածության համախառն ցուցանիշը 60.9% է, աշակերտների ևս 21.3%-ը հիմնական դպրոցից հետո կրթությունը շարունակում է ՄԿՈւ հաստատություններում (ըստ այդմ աշակերտների համախառն ընդգրկվածության ցուցանիշը բարձր տարիքի երեխաների շրջանում 82.2% է)։
Կարդացեք նաև
Պարզ թվաբանությունը ցույց է տալիս, որ Հայաստանում երեխաների համախառն ընդգրկվածության ցուցանիշը (ներառյալ ՄԿՈւ համակարգը) 94.6% է։ Մնացյալ 5.4% աշակերտների զգալի մասը հիմնական դպրոցն ավարտածներն են։
Հաշվեքննիչ պալատի ցուցանիշները թերևս ստացվել են այն բանի պատճառով, որ հաշվեքննություն իրականացնելիս հաշվի չի առնվել Հայաստանում ծնված, բայց չապրող երեխաների հանգամանքը։
Այս թեմայի շուրջ հանձնաժողովը կշարունակի քննարկումները պատասխանատու գերատեսչությունների հետ Կրթության զարգացման մինչև 2023 թվականի ռազմավարության թիրախային ցուցանիշների հարցը օրակարգում պահելով։