Լրահոս
Օրվա լրահոսը

Խաղաղությունն ապրանք կամ ծառայություն չի, որ Սյունիքի հաշվին գնաք Վաշինգտոնից առնեք՝ բերեք քվեաթերթիկի գնով ծախեք ժողովրդի վրա. Արտակ Զաքարյան

Հոկտեմբեր 02,2025 16:24

ՀՀԿ խորհրդի անդամ, ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանի ֆեյսբուքյան գրառումը

Ոնց որ սատանան է խաչից վախենում, այնպես էլ ՔՊ վերնախավն է իշխանափոխությունից վախենում։
ՔՊ ներկայացուցիչներից մեկը, ուղեղի և/կամ քաղաքական պատասխանատվության բացակայության պայմաններում հայտարարում է․ «ոնց որ վամպիրներն են լույսից վախենում, տենց էլ ընդդիմությունը՝ խաղաղություն բառից»։

Հայ ժողովրդի՝ հազարավոր կյանքերի, արյան ու արժանապատվության հաշվին վամպիրային քաղաքականություն իրականացնող «խմբակցության» ներկայացուցիչն անամոթաբար փորձում է մեղադրել ընդդիմությանը՝ խաղաղության հարցում։

Դուք խաղաղության հետ ոչ մի կապ չունեք։ Դուք դավադրությունների տեսության, տգիտության շտեմարանի և թուրքական ախորժակի մեծացման հետ կապ ունեք։

Դուք ո՛չ խաղաղության գինը գիտեք, ո՛չ պատերազմի, ո՛չ ազգային արժանապատվության ու ոչ էլ հայրենիքի գինը գիտեք։ Դուք միայն ձեր մանդատից ստացած «քյարը» հաշվելը գիտեք։ Ու ոնց որ սատանան է խաչից վախենում, այնպես էլ դուք եք իշխանափոխությունից վախենում, որովհետև գիտեք, թե ինչ աղետ եք պատճառել մեր ժողովրդին։

Խաղաղությունն ապրանք կամ ծառայություն չի, որ Սյունիքի հաշվին գնաք Վաշինգտոնից առնեք ու բերեք քվեաթերթիկի գնով ծախեք ժողովրդի վրա։ Դուք այս երկրի համար ոչինչ չունեք արած՝ բացի պատերազմների միջով անցնելուց, վնասներից, հայրենազրկումից, աղետից ու կորուստներից։
Ձեր բախտն այս անգամ չի բերելու, և չեք կարողանալու նորից խաբել հայ ժողովրդին։ Կայուն և լիարժեք խաղաղությունը հաստատվելու է պետության ներքին և արտաքին անվտանգության, հավասարակշռված ու շահավետ քաղաքականության արդյունքում՝ ձեզ իշխանությունից հեռացնելուց հետո։
Այդ ժամանակ կտեսնենք, թե ո՛վ է իրականում վախենում խաղաղություն բառից։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031