Լրահոս
Օրվա լրահոսը

5 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ՝ Ստամբուլում

Հոկտեմբեր 02,2025 18:22

5 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել Ստամբուլում, զոհերի ու վիրավորների մասին տեղեկություններ չկան։

Երկրաշարժը գրանցվել է Մարմարա ծովում՝ Ստամբուլից հարավ-արևմուտք։ Քաղաքային իշխանությունների տվյալներով՝ ավերածություններ չկան, տեղեկացնում են՝ իրենց աշխատակիցները քաղաքում քննություն կիրականացնեն։

Ստամբուլի քաղաքապետարանը բնակիչներին խնդրում է չմոտենալ կառույցներին, որոնք կարող են վնասված լինել և հետևել պաշտանական հաղորդագրություններին։

Ապրիլին ավելի քան 150 մարդ էր վիրավորվել Ստամբուլում, երբ 5․2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժի ժամանակ ցատկել էին շենքերից։

2023-ի փետրվարին երկրի նորագույն պատմության ամենողբերգական 7․8 մագիտուդով երկրաշարժը, որը գրանցվել էր Թուրքիայի հարավում ու Սիրիայի հյուսիսում, ավելի քան 55 հազար մարդու կյանք խլեց, ավելի քան 107 հազարը վիրավորվեցին։

 

«Ազատություն»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031