Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթ նստավայրում «Սրբազան շարժման» առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի և 17 մասնակիցների դեմ քրեական գործով հերթական դատական նիստին Արմեն Ալեքսանյանի պաշտպան Ալեքսանդր Կոչուբաևն ասաց, որ այս գործով դատախազությունը համակարգային ինքնաբացարկ պիտի հայտնի, որովհետև մեղադրական եզրակացությունը կեղծված ապացույցի հիման վրա է արված։
Նա իր խոսքը սկսեց այսպես․ «Հարգելի դատարան, ժողովուրդը մի լավ խոսք ունի, ասում է՝ ապացույցը կեղծողինը 40 օր է»։
Նա նշեց՝ պաշտպաններին ծանուցել են, որ սույն գործով բոլոր հանգամանքները նախաքննական գաղտնիք են, հրապարակման ենթակա են ու հրապարկման դեպքում կենթարկվեն քրեական պատասխանատվության։
Մինչդեռ, դատախազներն ու քննչական կոմիտեի ղեկավարությունը տեքստեր չէին խնայում՝ հիմնավորելու, որ երկիրը վտանգի մեջ է։
Կարդացեք նաև
«Եվ հենց այստեղ, պատվարժան դատարան, ուրվագծվում է այս գործի համայնքապատկերը, այս գործը գոյություն ունի, որպեսզի իշխանության պարագլուխները պարբերաբար հայտարարեն, որ իրենց խեղճ իշխանությունը վտանգի մեջ է, որ ահաբեկիչներ կան։
Ես չգիտեմ ՝ մեկ այլ պետությունում այսքան թրենդայի՞ն է ահաբեկչությունը, իշխանության զավթումը, թե ոչ, բայց պատվարժան դատարան, իմ մոտ տպավորություն է, որ օրինակ՝ գողություններից, թմրամիջոցներից շատ մեր երկրում սկսվել են քրեական վարույթներ նախաձեռնվել էս հոդվածով։
Կամ մենք համահասարակական ահաբեկիչներ ենք, գլոբալ առումով մեր հանրությունը ահաբեկիչներ են, կամ այստեղ ինչ-որ փոքրամասնություն փորձում է դատաիրավական, իրավաքաղաքական բոլոր գործընթացները ծառայեցնել իրենց նպատակին»,-ասաց փաստաբանը։
Նա նշեց, որ կասկածից վեր է, որ ապացույց է կեղծվել։ Ապացույցն ունեցել է այլ բովանդակություն, փոփոխվել է, նենգափոխվել է։ Կոնկրետ զննող քննիչն է կեղծել ապացույցը։
«Պատվարժան դատարան, դուք կարո՞ղ եք իրավաչափ համարել մի մեղադրանք «Տիկո Տոկում» ձվածեղ պատրաստելու հիմքով։ Հիմա մեր գործընկերները գտնում են, որ Արմեն Ալեքսանյանը ձվածեղ բաստուրմայով պատրաստելով՝ նախապատրաստվել էր ահաբեկչության։ Գուցե սա ծիծաղի առարկա է , պատվարժան դատարան, սա է մեր քրեական գործը։
Արմեն Ալեքսանյանն էստեղ է, որովհետև ձվածեղին հընթացս նաև էդ գաղտնալսումներում երևում է, պատրաստվում էր գզգզված չուչելով լայվ անել․ և դա իրեն չներվեց, իսկ բոլորս էսօր հասկանում ենք՝ գզգզված չուչելն ում արտահայտությունն է, պատվարժան դատարան», -ասաց փաստաբանը։
Մանրամասները՝ տեսանյութում
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ