Զուտ փաստեր կորուստների և հավելագրումների վերաբերյալ
2015 թվականին Տաշիր ԸԽ կողﬕց ՀԷՑ-ի կառավարումը ստանձնելու՝ պահին, էլեկտրաէներգիայի կորուստները բաշխիչ ցանցում կազﬔլ են շուրջ 13% (ներկայիս 6,6% փոխարեն)։
Նկատի ունենալով այս փաստը.
2017 – 2025 թ.թ. ընթացքում, ՀԷՑ ՓԲԸ-ն մեծածավալ ներդրումային ծրագրով ՀՀ ամբողջ տարածքում սպառողների մոտ տեղադրել է շուրջ 780.000 նոր, գերժամանակակից հաշվիչներ, որոնց միջոցով սպառողները հնարավորություն ունեն ինտերնետով օնլայն հետևել հաշվիչի աշխատանքին և ծախսին, որը համաեմատելի է եվրոպական առաջատար երկրների հաշվառման համակարգերի հետ: Փաստացի կորուստները ֆիքսվում են էլեկտրաէներգիայի հաշվառման համակարգի միջոցով (հաշվիչներով) և հիմնականում կապված չեն բաշխման համակարգի մաշվածության աստիճանի հետ:
Կարդացեք նաև
Բոլոր հաշվիչները մինչև սպառողի մոտ տեղադրելը, ինչպես նաև պարբերաբար` սահմանված ժամկետներում անցնում է ստուգաչափում Հայաստանի Ազգային Չափագիտության Պետական կենտրոնում, որը Կառավարության Էկոնոմիկայի նախարարության առընթեր մարմին է:
Յուրաքանչյուր տարի, սպառողների դիմումների կամ ՀԷՑ-ի աշխատակիցների ուսումնասիրությունների արդյունքում իրականացվում է շուրջ 150 000 – 180.000 հաշվիչների կրկնակի ստուգում` նույն Հայաստանի Ազգային Չափագիտության Պետական կենտրոնում
Տաշիր ԸԽ կառավարման ընթացքում ՀԷՑ – ը տարիներ շարունակ իր կողﬕց որդեգրված քաղաքականությամբ պայքարել է հավելագրումների դեմ: Նմանատիպ խնդիրների նվազեցման ուղղությամբ ՀԷՑ ՓԲԸ-ն մշտապես, ամենօրյա ռեժիմով, իր համապատասխան ներքին ստորաբաժանումների միջոցով իրականացրել է հսկողություն, և մինչև ժամանակավոր կառավարչի նշանակումը կամ հայտնաբերել է կամ կանխել է դրանք, պետք է նշել նաև, որ մինչև հիմա ՀԷՑ ՓԲԸ – ի կողմից դրված մեխանիզմով են կատարվում նմանատիպ բացահայտումները ժամանակավոր կառավարչի անձնակազմի կողմից:
Հորդորում ենք բոլոր ուղղություններով շարունակել կատարել աշխատանքները #ՄԵՐՁԵՎՈՎ
2025 թվականին մինչև ժամանակավոր կառավարչի նշանակումը «ՀԷՑ» ՓԲԸ մասնաճյուղերում հայտնաբերվել են սխալ հաշվառման կամ հավելագրման դեպքեր, որտեղ ընդհանուր առմամբ գրանցվել է 95 457 կՎտժ էլէկտրաէներգիայի հաշվառման անհամապատասխանություն, որի համար ընկերության 51 աշխատակից ենթարկվել են պատասխանատվության կամ ազատվել են աշխատանքից:
ՀԷՑ Վերահսկողական Կոմիտե