Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՆ «Աբովյան» ՔԿՀ օպերատիվ բաժնի պետի գործը դեռ դատարանում է

Հոկտեմբեր 03,2025 13:00

Նույն հրամանով կրճատվել էին ԱՆ քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի և ԱՆ ՔԿՀ-ների օպերատիվ բաժինների 54 հաստիքային միավորները և միաժամանակ, նույն հրամանով ստեղծվել են ԱՆ քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի օպերատիվ վարչության 54 նոր հաստիքային միավորները:

ԱՆ «Աբովյան» ՔԿՀ օպերատիվ բաժնի պետ Գևորգ Վարոսյանը (ներկայացուցիչ Դավիթ Ավագյան) 2024 թ. հուլիսի 26-ին հայցադիմում էր ներկայացրել ՀՀ վարչական դատարան՝ ընդդեմ ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության՝ խնդրելով անվավեր ճանաչել ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության պետի 15.01.2024 թ. թիվ «27-Ա» հրամանը և ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության պետի 16.07.2024 թ. թիվ «521-Ա» հրամանը, վերականգնել նախկին աշխատանքում, բռնագանձել պարապուրդի ամբողջ ժամանակահատվածի համար միջին աշխատավարձի գումարը:

ՀՀ վարչական դատարանի (դատավոր՝ Լուսինե Բոյաջյան) 20.08.2024 թ. որոշմամբ հայցադիմումը վերադարձվել է՝ նշելով առերևույթ սխալները:

2024թ. հոկտեմբերի 16-ին դատարանը որոշել է ՀՀ ֆինանսների նախարարությանը ներգրավել թիվ ՎԴ/8864/05/24 վարչական գործի դատավարությանը՝ որպես երրորդ անձ:

Այս տարվա մայիսի 29-ին դատարանը վճիռն է հրապարակել:

ՔԿՀ աշխատակիցը հայտնել էր, որ 2023թ. հոկտեմբերի 25-ին ծանուցվել է այն մասին, որ հաստիքների կրճատման պատճառով մինչև 01.02.2024թ.-ը ազատվելու է զբաղեցրած պաշտոնից: Ծանուցման հիմք նշվել էր «Քրեակատարողական ծառայության մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին 03.10.2023թ. ՀՕ-310-Ն օրենքը:

Ծառայության պետի 15.01.2024թ. «Գևորգ Վարոսյանին քրեակատարողական ծառայությունում զբաղեցրած պաշտոնից ազատելու և քրեակատարողական ծառայության կադրերի ռեզերվում գրանցելու մասին» N 69-Ա հրամանով նույն օրվանից ազատվել եմ զբաղեցրածս՝ ԱՆ «Աբովյան» ՔԿՀ օպերատիվ բաժնի պետի պաշտոնից և առանց իմ գրավոր համաձայնության գրանցվել եմ Ծառայության կադրերի ռեզերվում՚:
Պատասխանողի 24.05.2024թ. թվակիր ծանուցմամբ, առաջարկվել է զբաղեցնել ԱՆ «Գորիս» ՔԿՀ-ի հերթապահ խմբի գլխավոր մասնագետի պաշտոնը, 13.06.2024թ. թվակիր ծանուցումը, որով վերջինս առաջարկել է զբաղեցնել ԱՆ «Արմավիր» ՔԿՀ-ի 4-րդ տեղամասի պետի պաշտոնը, 11.07.2024թ.-ին հեռախոսազանգի միջոցով ՔԿԾ կադրերի բաժնից տեղեկացրել են, որ պատասխանողը առաջարկել է զբաղեցնել ԱՆ «Նուբարաշեն» ՔԿՀ-ի ԱԱ բաժնի առաջատար մասնագետի պաշտոնը:
17.07.2024թ.-ին հայցվորը ստացել է Ծառայության պետի 16.07.2024թ. «Գևորգ Վարույանին ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության կադրերի ռեզերվի հաշվառումից հանելու և քրեակատարողական ծառայությունից ազատելու մասին» N 524-Ա հրամանը, որով հրամայվել է Ծառայության պետի 15.01.2024թ.-ի N 69-Ա հրամանով քրեակատարողական ծառայությունում զբաղեցրած պաշտոնից ազատված և քրեակատարողական ծառայության կադրերի ռեզերվում հաշվառված, արդարադատության մայոր Գևորգ Վարոսյանիս 16.07.2024թ.-ից ազատել քրեակատարողական ծառայությունից՝ հանելով քրեակատարողական ծառայության կադրերի ռեզերվի հաշվառումից:

Հղում է կատարել «Քրեակատարողական ծառայության մասին» ՀՀ օրենքին, «Քաղաքացիական ծառայության մասին» ՀՀ օրենքին:

Նշվել էր, որ պատասխանողը հաստիքների կրճատման և ստորաբաժանման լուծարման դեպքում Գ.վարոսյաին իր` նախկին՝ ԱՆ «Աբովյան» ՔԿՀ օպերատիվ բաժնի պետի պաշտոնից ազատելու համար պետք է ունենար մի շարք նախապայմանների միաժամանակյա առկայությունը, մասնավորապես՝ պաշտոնից ազատումը պետք է պայմանավորված լիներ ծառայության կազմակերպման պայմանների փոփոխման անհրաժեշտությամբ, պետք է կրճատված լինեին ծառայողների քանակը կամ հաստիքները, ինչպես նաև պատասխանողը իր մոտ առկա հնարավորությունների սահմաններում պետք է նրան առաջարկած լիներ Վարոսյանի աշխատանքի կազմակերպման և ղեկավարման պատասխանատվության, որոշումներ կայացնելու լիազորությունների, գործունեության ազդեցության, շփումների և ներկայացուցչության, խնդիրների բարդության և դրանց լուծման, ինչպես նաև մասնագիտական գիտելիքների և կոմպետենցիաների տեսանկյունից ներկայացվող պահանջներին համապատասխան հավասարազոր այլ պաշտոն: Այսինքն, 15.01.2024թ. դրությամբ նախկին պետի` աշխատանքին համարժեք որակավորում և մասնագիտական պատրաստվածություն պահանջող այլ՝ N 783-Ա հրամանով սահմանված և առկա ԱՆ քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի օպերատիվ վարչության «Աբովյան» տարածքային ստորաբաժաման պետի պաշտոնը:

Ուստի, ըստ հայցվորի, պատասխանողի մոտ միայն ծառայության կազմակերպման պայմանների փոփոխումը, ինչպես նաև անհրաժեշտությունն ինքնին բավարար չէ ծառայողին պաշտոնից ազատելու, առանց իր գրավոր համաձայնության կադրերի ռեզերվում գրանցելու և դրա ժամկետը լրանալուց հետո ծառայությունը դադարեցնելու համար, եթե նշված հանգամանքները չեն հանգեցրել ծառայողների ընդհանուր թվաքանակի կրճատմանը: Պատասխանողը չէր կարող առաջարկել ցանկացած աշխատանք, այլ օրենսդրական պարտադիր պայման է համարվում, որ վերջինի մոտ առկա հնարավորությունների սահմաններում առաջարկված աշխատանքը համապատասխանի քրեակատարողական ծառայության պաշտոնների դասակարգում առկա համապատասխան խմբերի պաշտոններին, մինչդեռ թե 24.05.2024թ., 13.06.2024թ. և թե 11.07.2024թ. բանավոր ծանուցումներով՝ ԱՆ քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի օպերատիվ վարչության «Աբովյան» տարածքային ստորաբաժանման պետի պաշտոնը թափուր լինելու պայմաններում առաջարկվել են ավելի ցածր և հայցվորի` նախկին կատարած աշխատանքի բնույթից էական տարբերվող այլ պաշտոններ, որպիսի պայմաններում մասնագիտական պատրաստվածություն և որակավորում հասկացությունները պետք է առավել լայն մեկնաբանության առարկա դարձվեին՝ հաշվի առնելով նաև այնպիսի կարևոր հանգամանք, ինչպիսին է օպերատիվ ստորաբաժանման գործունեության առանձնահատկությունները և նախկինում զբաղեցրած պաշտոնը ու կատարած աշխատանքը, քանի որ «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքի 23-րդ հոդվածի իրավակարգավորումները նպատակ են հետապնդում պաշտպանության տակ առնելու ծառայողներին, այն բոլոր դեպքերում, երբ աշխատանքի կազմակերպման պայմանների փոփոխման, ինչպես նաև այլ անհրաժեշտությամբ պայմանավորված՝ հաստիքների և (կամ) պաշտոնների կրճատման դեպքում համապատասիան ծառայողի կողմից զբաղեցրած պաշտոնի փոխարեն պատասխանողի մոտ դեռևս առկա է կամ առաջանում է նախկինում կատարած աշխատանքին համարժեք որակավորում և մասնագիտական պատրաստվածություն պահանջող այլ աշխատանք:

Ըստ դատական տեղեկատվական համակարգում առկա գործի նյութերի` ծառայողների թվաքանակի կրճատմամբ պայմանավորված պաշտոնից ազատելիս ու անհատական ակտ կայացնելիս պատասխանողը կրում է իր մոտ վերջինի մասնագիտական պատրաստվածությանը, որակավորմանը և առողջական վիճակին համապատասխան այլ աշխատանքի բացակայության մասով անուղղակի ապացուցման պարտականություն, մինչդեռ թե ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության պետի 15.01.2024թ. «Գևորգ Վարոսյանին քրեակատարողական ծառայությունում զբաղեցրած պաշտոնից ազատելու և քրեակատարողական ծառայության կադրերի ռեզերվում գրանցելու մասին» 69-Ա հրամանի և թե արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության պետի 2024 թ. հուլիսի 16-ի «Գևորգ Վարոսյանին ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության կադրերի ռեզերվի հաշվառումից հանելու և քրեակատարողական ծառայությունից ազատելու մասին» N 524-Ա հրամանի ուսումնասիրությամբ ակնհայտ է, որ դրանք պատճառաբանված չեն և դրանցում քննարկման առարկա չի դարձվել 15.01.2024թ. դրությամբ նախկինում կատարած իմ աշխատանքին համարժեք որակավորում և մասնագիտական պատրաստվածություն պահանջող այլ պաշտոնների առկայության հարցը:

Վարչական դատարանի գնահատականը հետեւյալն է` տվյալ դեպքում, հաշվի առնելով այն փաստը, որ վերոնշյալ հիմնավորումներով, հաստատվում է, որ հայցվորին պաշտոնից ազատելու վերաբերյալ հրամանն իրավաչափ չէ և հիմք ընդունելով, որ այդ հրամանն իրավաչափ չէ այն հիմքով, որ հայցվորին հաստիքների կրճատման հիմքով պաշտոնից ազատելու պահին առկա է եղել հայցվորի մասնագիտական պատրաստավածությանը, որակավորմանը, առողջական վիճակին համապատասխան այլ քաղաքացիական ծառայության պաշտոններ, սակայն հայցվորին չի առաջարկվել զբաղեցնել դրանցից և որևէ մեկը, այդ թվում՝ ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի օպերատիվ վարչության «Աբովյան» տարածքային բաժանմունքի պետի հաստիքը: Դատարանը գտնում է, որ այդ պայմաններում հայցը՝ հայցվորին հավասարազոր պաշտոնում վերականգնելուն պարտավորեցնելու և մինչև վճիռն օրինական ուժի մեջ մտնելը հարկադիր պարապուրդի ամբողջ ժամանակահատվածի համար միջին աշխատավարձի չափով հատուցում վճարելուն պարտավորեցնելու պահանջների մասով ևս, ենթակա է բավարարման:
Ընդ որում, դատարանն արձանագրում է, որ միջին աշխատավարձի չափով հատուցում վճարելիս պետք է հիմք ընդունել ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի օպերատիվ վարչության «Աբովյան» տարածքային բաժանմունքի պետի պաշտոնի համար Հայցվորին վճարման ենթակա միջին աշխատավարձի և կադրերի ռեզերվում ընդգրկված լինելու ժամանակահատվածում ստացված վարձատրության տարբերությունը:
Դատարանն արձանագրել էր, որ հայցվորի պահանջը՝ ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության պետի 15.01.2024 թ. թիվ 69-Ա հրամանն և ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության պետի 16.07.2024 թ.թիվ 524-Ա հրամանն անվավեր ճանաչելու, որպես հետևանք Գևորգ Վարոսյանին հավասարազոր պաշտոնում վերականգնելուն, հարկադիր պարապուրդի ամբողջ ժամանակահատվածի համար միջին աշխատավարձի գումարը բռնագանձելուն պարտավորեցնելու պահանջների մասին, հիմնավոր է և ենթակա է բավարարման։ Հայցը բավարարվել է:

ԱՆ ՔԿ ծառայությունը վերաքննիչ բողոք է ներկայացրել դատարան:

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
02.10.2025

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031