Լրահոս
Օրվա լրահոսը

Իսկ մենք կարծում էինք, թե «Զանգեզուրի միջանցք» ասելով՝ ադրբեջանցիները կասկածի տակ են դնում այդ տարածքի վրա հայկական ինքնիշխանությունը. «ՉԻ»

Հոկտեմբեր 03,2025 08:30

«Սրանից հետո ինչքան ասեն «Զանգեզուրի միջանցք»՝ իմացեք, սա Հայաստանի մասին չէ։ ՀորադիզԶանգելան երկար է, ասում են «Զանգեզուրի միջանցք», թող ասեն, մենք խնդիր չունենք», հայտարարել է Նիկոլ Փաշինյանը։

«ՉԻ» Իսկ մենք կարծում էինք, թե «Զանգեզուրի միջանցք» ասելով՝ ադրբեջանցիները կասկածի տակ են դնում այդ տարածքի վրա հայկական ինքնիշխանությունը։ Պարզվում է՝ նման բան չկա, պարզապես ադրբեջանցիները, ի տարբերություն աշխատասեր և քարից հաց քամող հայ ժողովրդի, ընդամենը ծույլ են և ալարում են երկար բառակապակցություն արտասանել, դրա համար էլ օգտագործում են մեկ տառով ավելի կարճ ձևակերպումը։ Ճիշտ է, նրանց այդ ծուլությունը «հովհարային» է, որովհետև, չգիտես ինչու, չեն ալարում և «Հայաստանի» փոխարեն ասում են «Արևմտյան Ադրբեջան»։

Իսկ ահա Նիկոլ Փաշինյանը վարչապետության ընթացքում կարողացել է հաղթահարել իր ծուլությունը։ Առաջ ասում էր «Արցախը Հայաստան է, և վերջ», որովհետև դա ավելի կարճ էր, քան «Ղարաբաղն Ադրբեջան է, և վերջ» արտահայտությունը, բայց հետո այնուամենայնիվ որոշեց չալարել և օգտագործել ավելի երկար, բայց իր «ընկալումներին» ավելի համահունչ բառակապակցությունը։

Հա, ի դեպ՝ իշխանություններին հորդորում ենք ըմբռնումով մոտենալ, եթե որևէ մեկը «վարչապետ Նիկոլ Փաշինյան»-ի փոխարեն ասի «դավաճան Նիկոլ Փաշինյան»։ Չէ՞ որ այդպես ավելի կարճ է։

Մեկնաբանությունը՝ «Չորրորդ իշխանություն»-ից

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031