Լրահոս
Օրվա լրահոսը

«Ես հրաժարվեցի ստորագրել զեկույցը». Քրիստինե Պողոսյանը՝ 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողովի զեկույցի մասին. «Ժողովուրդ»

Հոկտեմբեր 03,2025 09:53

«Ժողովուրդ» օրաթերթը երեկ գրավոր հարցեր ուղարկեց ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Քրիստինե Պողոսյանին, ԱԺ նախկին պատգամավոր Վիլեն Գաբրիելյանին:

«Ժողովուրդ». (1) «Արդյոք Դուք ստացե՞լ եք զեկույցը, կարդացե՞լ եք այն»։

Քրիստինե Պողոսյան. «Ես պարբերաբար խնդրել եմ տրամադրել ինձ զեկույցը դրա բովանդակությանը ծանոթանալու համար, ստացել եմ պատասխան, որ «զեկույցը պատրաստման փուլում է, պատրաստ լինելուն պես՝ կծանոթանաք»։ Գարնանը հերթական հարցմանը գրավոր պատասխան ստացա, որ կհրապարակվի, սեպտեմբերին կծանոթանամ, եւ փաստացի չկարողացանք այդպես էլ ծանոթանալ։ Սեպտեմբերին ինձ փոխանցեցին, որ ստորագրեմ, հետո կծանոթանամ։ Ճիշտ է, ես իրավաբան չեմ, սակայն տարրական գիտելիքները իրավագիտության մասին ասում են՝ «չստորագրել դատարկ թղթի տակ, չստորագրել թղթի տակ, որի բովանդակությանը ծանոթ չեք»։ Ես հրաժարվեցի ստորագրել զեկույցը»։

«Ժողովուրդ». (2) Ի՞նչ կարծիք ունեք զեկույցի մասին։

Քրիստինե Պողոսյան. «Կարծիք չեմ կարող հայտնել՝ վերը գրածիս բովանդակության տրամաբանությամբ»։

«Ժողովուրդ». (3) Եթե չեք ստացել զեկույցը, նշանակում է՝ խախտվել է ԱԺ կանոնակարգ օրենքի Հոդված 25-ը։ Ի՞նչ եք պատրաստվում անել խախտումը վերականգնելու ուղղությամբ։

Քրիստինե Պողոսյան. «Ես չգիտեմ՝ ինչ կերպ կարող է պարոն Քոչարյանը վերականգնել իմ խախտված իրավունքը»։

Նույն հարցերին ԱԺ նախկին պատգամավոր Վիլեն Գաբրիելյանը պատասխանել է.

1.ինձ ոչ մեկը զեկույց չի ուղարկել, ուսումնասիրելու չի հրավիրել:

2.Հետեւաբար կարծիք հայտնել չեմ կարող:

3.Այդ հարցը ավելի ճիշտ կլինի ուղղել այլ հասցեատիրոջ:

Հոդվածն ամբողջությամբ՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031