Լրահոս
Օրվա լրահոսը

«Արարատ Միրզոյանի ասածից պարզ չէ, թե բացի Սահմանադրության փոփոխության պահանջից, Ադրբեջանն էլ ի՞նչ նոր նախապայմաններ է ներկայացրել Հայաստանին»

Հոկտեմբեր 03,2025 13:54

«Թուրքիան ու Ադրբեջանը միջանցքի ձեւակերպումը կիրառելով՝ ակնհայտորեն չեն կապել այլ երթուղու՝ այսպես կոչված Հորադիզ-Զանգելան երթուղու հետ։ Այսպես կոչված միջանցքային տրամաբանությունը մշտապես քննարկվել է Հայաստանի տարածքով Ադրբեջանի եւ Նախիջեւանի կապի համատեքստում»,- ԱԺ ճեպազրույցների ժամանակ ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը՝ անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությանը, թե այսպես կոչված «Զանգեզուրի միջանցք» ասելով՝ Թուրքիան ու Ադրբեջանը նկատի ունեն Հորադիզ-Զանգելան ճանապարհը։

«Ինձ համար որեւէ կերպ տրամաբանական չէ այն հիմնավորումն ու բացատրությունը, որը Փաշինյանը փորձում է ներկայացնել։ Ավելին, ես կարծում եմ, որ Ադրբեջանը սրա մասին պետք է հստակ ասի, թե ինչի մասին է խոսում, քանի որ իրենք են Թուրքիայի հետ միասին շրջանառության մեջ մտցրել այդ տերմինը»,- նշեց Տիգրան Աբրահամյանը։

Մանրամասները՝ տեսանյութում

Ըստ Աբրահամյանի՝ եթե Ադրբեջանը նույնիսկ չի պատրաստվում պատերազմական գործողությունների, ակնհայտորեն մեծացնում է իր ռազմական ներուժը, խախտում առանց այդ էլ խախտված ռազմական բալանսը, որն օգտագործվում է Հայաստանի նկատմամբ ճնշումների եւ շանտաժի քաղաքականությունը պահպանելու համար։

Նա անդրադարձավ նաեւ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հայտարարությանը, որ խաղաղության պայմանագրի ստորագրման համար ադրբեջանական կողմն առաջ է քաշում որոշակի նախապայմաններ, իսկ հայկական կողմը չի կիսում այդ օրակարգը։

«Արարատ Միրզոյանը, չմանրամասնելով, խոսում էր Ադրբեջանի առաջադրած նախապայմաններից։ Դեռեւս պարզ չէ, թե բացի Սահմանադրության փոփոխության պահանջից, Ադրբեջանն էլ ի՞նչ նոր նախապայմաններ է ներկայացրել Հայաստանին։ Բայց ինձ համար գոնե ակնհայտ է, որ այստեղ որոշակի խնդիրեր կան առաջացած, նվազագույնը վերջին 1,5 ամսվա ընթացքում»,- նշեց Աբրահամյանը։

Ամբողջական տեսանյութը՝ այստեղ

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031