Լրահոս
Օրվա լրահոսը

Օտարերկրացիները Հայաստանում թմրամիջոցներ են իրացրել, ստացված գումարների հանցավոր ծագումը թաքցնելու նպատակով խմբի կազմում նաև ՀՀ քաղաքացիներ են ընդգրկվել

Հոկտեմբեր 03,2025 15:13

ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության մարդկանց թրաֆիքինգի, անչափահասների սեռական անձեռնմխելիության դեմ ուղղված և թմրամիջոցների ապօրինի շրջանառության հանցագործությունների քննության վարչությունում քննվող քրեական վարույթի շրջանակներում իրականացված մեծածավալ քննչական և ՀՀ ԱԱԾ աշխատակիցների կողմից ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ օտարերկրյա բազմաթիվ քաղաքացիներ մաքսանենգությամբ Հայաստան են տեղափոխել և հետագայում իրացրել առանձնապես խոշոր չափերով տարատեսակ թմրամիջոցներ, որի արդյունքում ստացված գումարների հանցավոր ծագումը թաքցնելու նպատակով խմբի կազմում են ընդգրկվել նաև ՀՀ մի շարք քաղաքացիներ:

Հիշեցնենք, որ քրեական վարույթի նախաքննության ընթացքում 22 անձի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է կալանքը և նրանց վերաբերյալ քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան, որոնց մասին Քննչական կոմիտեն հանդես է եկել պաշտոնական հաղորդագրություններով:

Կատարված մեծածավալ քննչական գործողությունների արդյունքում պարզվել է, որ 2022-2025 թվականների ընթացքում ՀՀ քաղաքացիներ Հ.Գ.-ի, վերջինիս ամուսնու և ամուսնու հոր բանկային քարտերին տարբեր անձանցից և տարատեսակ աղբյուրներից փոխանցվել է ընդհանուր՝ առանձնապես խոշոր չափերով՝ 4 մլրդ 541 մլն 17 հզր 466 ՀՀ դրամ գումար, որի ծագումը թաքցնելու նպատակով գումարը տարբեր բանկերում և վարկային կազմակերպություններում փոխարկել են 11 մլն 188 հզր 200 ԱՄՆ դոլարի:

Հետագայում հանցավոր խմբի անդամները ցանկանալով թաքցնել այդ դրամական միջոցների՝ այլ երկիր փոխադրելը և խուսափել օրենքով սահմանված կարգով դրանք հայտարարագրելուց, գումարները բաժանել են միմյանց միջև և 2022-2025 թվականների ընթացքում, գրեթե ամենօրյա պարբերականությամբ, որպես հետիոտն հատել են միջպետական սահմանը և գումարները փոխանցել թմրամիջոցների ապօրինի շրջանառության մեջ ներգրավված անձանց՝ այդ կերպ թաքցնելով թմրամիջոցների ապօրինի շրջանառության արդյունքում գումարների ստացման հանգամանքը:

Հ.Գ.-ի, Գ.Ա.-ի և Ա.Ա.-ի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 296-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով (առանձնապես խոշոր չափերով փողերի լվացումը):

Քրեական վարույթի նախաքննության ընթացքում արգելանք է դրվել վերջիններիս պատկանող բանկային հաշիվների, շարժական և անշարժ գույքի վրա:

Երեք անձի վերաբերյալ քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազին՝ այն հաստատելու և ըստ էության քննության առնելու համար դատարան ուղարկելու միջնորդությամբ։

Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

 ՀՀ քննչական կոմիտե

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031