Լրահոս
Օրվա լրահոսը

Հնարավոր է միաժամանակ զարգացնել հանքարդյունաբերությունը եւ տուրիզմը. Գեւորգ Պապոյան

Հոկտեմբեր 03,2025 15:25

Հայաստանում միաժամանակ հնարավոր է զարգացնել եւ հանքարդյունաբերությունը, եւ տուրիզմը․ այս համոզմանն է ՀՀ էկոնոմիկայի նախարար Գեւորգ Պապոյանը։

Այսօր Ծաղկաձորում ընթացող «Հանքարդյունաբերություն եւ էներգիա․ միջազգային միտումները եւ Հայաստանի ներուժը» ֆորումի ժամանակ լրագրողների հետ զրույցում նա բերեց Արաբական միացյալ էմիրությունների օրինակը, որտեղ հանքարդյունաբերությունը, շինարարությունը եւ տուրիզմը առաջ են գնում միաժամանակ եւ արագ տեմպերով։ Պապոյանը վերլուծում է՝ եթե ԱՄԷ-ն չհենվեր իր հանքահումքային բազայի վրա, չէր կարողանա զարգացման նման տեմպ ապահովեր։

Գեւորգ Պապոյանը հավելում է՝ Հայաստանն էլ կարող է այդ ճանապարհով գնալ՝ավելացնելով հանքարդյունաբերության ծավալները, իհարկե, բնակչության հետ փոխհամաձայնեցված։ Հայաստանում մեծ պաշարներ ուներ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը եւ Ամուլսարի հանքը։ Եվս երկու՝ ավելի խոշոր պաշարներ ունեցող հանքեր կան, որոնց անունները նա չտվեց։ Նախարարը նկատում է՝ միմյանց չեն հակասում կառավարության երկու գործունեությունները՝ Ամուլսարի հանք շահագործելը եւ Ջերմուկում հսկայածավալ ներդրումներ անելը՝ տուրիզմի զարգացման նպատակով։ Ասում է բոլոր, այդ թվում նաեւ բնապահպանական ռիսկերը պետք է բալանսավորել, որպեսզի հանքարդյունաբերությունը չխանգարի զբոսաշրջությանը։

Մանրամասները՝ տեսանյութում

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031