-Դեպքի օրը՝ 00:30-ին, Հայկը խոսել է ընկերուհու հետ եւ մեր գործի վարույթի շրջանակներում ձեռք բերված նյութերով հիմնավորվում է, որ ընկերուհու հետ խոսելուց 10 րոպե անց հրդեհը բռնկվել է: Այստեղ էլ է կասկած առաջանում, չէր կարող Հայկը 00:30-ին հեռախոսով խոսել ընկերուհու հետ ու դրանից 10 րոպե հետո բռնկված հրդեհից շմոլ գազով թունավորվել, այրվել,- Aravot.am-ի հետ զրույցում ասաց Ազատի կացարանի հրդեհի գործով տուժողների ներկայացուցիչ Նորիկ Նորիկյանը:
Հիշեցնենք, որ այսօր դատարանը հարցաքննեց կացարանի 15 զոհված զինծառայողներից մեկի՝ Հայկ Կիրակոսյանի ընկերուհուն՝ Սյուզաննա Զաքարյանին: Հիշեցնենք նաեւ, որ այս վկայի հարցաքննությունն անցավ առանց տեսանկարահանման:
Նորիկ Նորիկյանը հակասական ցուցմունքների շարքից համարեց նաեւ հրդեհից փրկված զինծառայողներից Գարուշ Սարգսյանի դռնով, այլ ոչ թե պատուհանով դուրս գալու հանգամանքը. «Ես չեմ կարող հաստատապես պնդել թե՛ առաջինը, թե՛ երկրորդը, բայց որ այս քրեական վարույթի ընթացքում ձեռք բերված ապացույցների արժանահավատության, դրանց նկատմամբ վստահության ճգնաժամ կա, չեմ կասկածում»:
Կարդացեք նաև
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ