Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանում «Ամերիա» բանկի միջոցով միայն 5 հազար հոգի հանքարդյունաբերության ոլորտում գործող ընկերություններից է աշխատավարձ ստանում

Հոկտեմբեր 03,2025 17:06

Հայաստանի համար հանքարդյունաբերությունը շատ կարեւոր ոլորտ է։ Այդ կարեւորությունը դեռ խորհրդային ժամանակներից է գալիս, Հայաստանի հանքարդյունաբերության հիմքը դրվել է ԽՍՀՄ ժամանակներում․ այս կարծիքին է «Ամերիա» բանկի կորպորատիվ և ներդրումային բանկինգի գծով տնօրեն Գագիկ Սահակյանը։

Նա մասնակցում է  այսօր Ծաղկաձորում ընթացող «Հանքարդյունաբերություն եւ էներգիա․ միջազգային միտումները եւ Հայաստանի ներուժը» ֆորումին։

«Ամերիա» բանկը Հայաստանի հանքարդյունաբերության ոլորտում ամենամեծ վարկային պորտֆելն ունի։

Գագիկ Սահակյան

Լրագրողների հետ զրույցում Գագիկ Սահակյանն ասաց․ «Բանկի համար ոլորտն առաջնահերթություն է․ արդեն շուրջ 350 միլիարդ դոլարի վարկեր կան տրված»։ Իրատեսական ծրագրերի առկայության պարագայում, նախատեսում են վարկային պորտֆելի մեծացում՝ մինչեւ կես միլիարդ դոլար։

Բանկի կորպորատիվ հաճախորդների հետ բաժնի ղեկավար Էդուարդ Առաքելյանն էլ հավելեց՝ «Ամերիա» բանկի միջոցով միայն 5 հազար հոգի հանքարդյունաբերության ոլորտում գործող ընկերություններից աշխատավարձ է ստանում։ Այդ հինգ հազար հոգին բանկում հանրագումարային ունեն մոտ 60 միլիոն դոլարի վարկեր՝ տարբեր նշանակության։ Հանքարդյունաբերության ընկերությունները նաեւ կտրվածքով մոտ կես միլիոն դոլար գումար են փոխանցում Հայաստանում մոտ 3100 իրավաբանական անձանց։ Այսինքն, այդքան մարդ ծառայություններ է մատուցում ոլորտին։

Մանրամասները՝ տեսանյութում

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031