Լրահոս
Օրվա լրահոսը

Նստացույց ու հացադուլ՝ Գյումրու եկեղեցու բակում․ մի քանի քաղաքացիներ պահանջում են ազատ արձակել Միքայել Սրբազանին

Հոկտեմբեր 03,2025 22:30

Գյումրու Սուրբ Յոթվերք եկեղեցու բակում մի քանի քաղաքացիներ՝ ի նշան բողոքի, քանի որ թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին 2 տարի ազատազրկման են դատապարտել, քիչ առաջ անժամկետ նստացույց ու հացադուլ են հայտարարել։

Նրանք պահանջում են ազատ արձակել թեմի առաջնորդին, որը մշտապես բոլոր իշխանությունների օրոք համարձակորեն արտահայտել է իր կարծիքը։

Հացադուլավորները գյումրեցիներին հորդորում են միանալ իրենց ու թույլ չտալ Հայաստանում թաղել արդարադատությունը։

Նշենք, որ Միքայել Սրբազանի վճռից հետո սոցիալական ցանցերը ողողված են մեծ թվով գյումրեցիների՝ վրդովմունք արտահայտող գրառումներով։

 

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031