Լրահոս
Օրվա լրահոսը

Հնարավո՞ր է ԵՄ ներկայացուցիչներ ուղարկել Բաքու՝ հետևելու հայ գերիների դատավարական ընթացքներին. Եվրոպական խորհրդարանի պատգամավորը հրատապ գրավոր հարցումներ է ուղարկել Հանձնաժողովին

Հոկտեմբեր 03,2025 23:33

Եվրոպական խորհրդարանի պատգամավոր Ֆերնան Կարտհայզերը (Լյուքսեմբուրգ) հրատապ գրավոր հարցումներ է ուղարկել Եվրոպական հանձնաժողովին՝ հետաքրքրվելով, թե` հնարավո՞ր է արդյոք ԵՄ ներկայացուցիչներ ուղարկել Բաքու՝ հետևելու հայ գերիների դատավարական ընթացքներին։

Ամբողջական հարցադրումը հետևյալն է․

«Ադրբեջանը վերջերս հրահանգել է փակել ԿԽՄԿ Բաքվի գրասենյակը, որը միակ միջազգային կառույցն էր, որ պարբերաբար մուտք ուներ հայ պահվող անձանց մոտ։ Այս քայլով փաստացի վերացվել է նրանց պահման պայմանների արտաքին հումանիտար մոնիթորինգը։

Վստահելի տեղեկությունները վկայում են նաև մի շարք պահվողների առողջական վիճակի վատթարացման, համապատասխան բժշկական օգնության մերժման, ընտանիքների հետ կապի բացակայության, մեկուսացված պահման, ինչպես նաև քաղաքական շարժառիթներով և կեղծ մեղադրանքներով դատավարությունների մասին։ Չնայած դրան, Բելգիայում անցած ապրիլին կայացած խորհրդարանական լսումների ժամանակ Ադրբեջանի դեսպանը հայտարարել է, որ հայ պահվողների դատավարությունները բաց են Բաքվում գործող բոլոր օտարերկրյա դիվանագետների համար։

Սեպտեմբերին Հայաստանի արտգործնախարարը շեշտել է, որ գերիների հարցը շարունակում է մնալ չլուծված, և նրանց ազատ արձակման ապահովումը հիմնական հումանիտար առաջնահերթություն է։ Այս հարցը ոչ թե խոչընդոտում, այլ նպաստում է խաղաղության գործընթացին։

Հաշվի առնելով այս զարգացումները և ԵՄ միջնորդական դերը տարածաշրջանում, ի՞նչ կոնկրետ քայլեր է ձեռնարկելու Հանձնաժողովը՝

Ապահովելու համար, որ ԵՄ պատվիրակության ներկայացուցիչը Բաքվում (կամ այլ միջազգային դիտորդ) ներկա լինի հայ գերիների առաջիկա դատավարություններին,

Նպաստելու համար շտապ և անկախ բժշկական հետազոտություններին՝ ռիսկի տակ գտնվող գերիների համար,

Տրամադրելու համար հստակ ժամանակացույց, թե երբ է Հանձնաժողովը հրապարակայնորեն զեկուցելու այս քայլերի և Ադրբեջանի կողմից միջազգային պարտավորություններին համապատասխանելու մասին»։

 

Եվրոպայի Հայ դատի հանձնախմբի գրասենյակ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031