«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ համակարգող Դանիել Իոաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
«Աջապահյանի պատժի չափը (ձևը) ադեկվատ չի:
Միքայել Արքեպիսկոպոս Աջապահյանի խոսքում հանցագործության առկայության մասին գրությունը, դեռ անցյալ տարի, ստորագրել եմ նույն ձեռքով, որով գրում եմ այս տեքստը։
Այո, ռազմական հեղաշրջման կոչ անելը քրեական օրենսգրքով արգելված ու պատժելի է։ Աջապահյանը կատարել է այդ արարքը։
Կարդացեք նաև
Բայց, մեղմ ասած, չեմ կարծում, որ նման արարքի համար պետք էր 2 տարի իրական (ոչ պայմանական) բանտարկություն սահմանել։
Աջապահյանի պատժի չափն ակնհայտորեն քաղաքական մոտիվացիայով տրված անհամաչափ խիստ պատիժ է»։