Լրահոս
Օրվա լրահոսը

2025թ. հունվար-սեպտեմբեր ամիսներին պետական բյուջեի հարկային եկամուտներն ու տուրքերը ծրագրվածի նկատմամբ գերակատարվել են 7.4 մլրդ դրամով. Փաշինյան

Հոկտեմբեր 04,2025 09:25

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը գրում է.

«2025թ. հունվար-սեպտեմբեր ամիսներին պետական բյուջեի հարկային եկամուտներն ու տուրքերը ծրագրվածի նկատմամբ գերակատարվել են 7.4 մլրդ դրամով։

Պետական բյուջե են մուտքագրվել 2 տրլն 13 մլրդ հարկային եկամուտներ և պետական տուրքեր, որոնք նախորդ տարվա հունվար-սեպտեմբերի համեմատ ավել են 13.9 տոկոսով կամ 245.6 միլիարդ դրամով։

Շնորհակալություն եմ հայտնում աշխատող, արդյունք ստեղծող, օրենքով սահմանված հարկերը վճարող բոլոր քաղաքացիներին եւ այն պետական ծառայողներին, ում աշխատանքը նպաստում է պետական բյուջեի հարկային եկամուտների աճին»։

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031