Լրահոս
Օրվա լրահոսը

Աննա Հակոբյան. Ավարտեցի Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի գիրքը

Հոկտեմբեր 04,2025 10:30

Վարչապետի տիկին Աննա Հակոբյանը գրում է.

«Ավարտեցի Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի գիրքը։ Այն կարդում էի իմ գիտական գրքերին զուգահեռ, դա էր պատճառը, որ մի քիչ երկար տեւեց։ Վստահ եմ՝ Հայաստանում մասնագետները հրատարակվելուց անմիջապես հետո կարդացած կլինեն այն, իսկ նրանց, ում հետաքրքրությունների շրջանակից դուրս է միջազգային հարաբերությունների մասին գիրքը, բայց շատ կուզեն իմանալ, թե ինչ է գրել մեր հարեւան երկրի նախագահը, ասեմ.

Գիրքը ՄԱԿ-ի կառուցվածքը փոխելու, Անվտանգության Խորհրդի մշտական անդամների իրավունքները վերանայելու, կազմակերպությանը մեր ժամանակների մարտահրավերներին արձագանքելու իրական գործիքակազմով օժտելու մասին է։

Ըստ հեղինակի, աշխարհը չի կարող մնալ ՄԱԿ ԱԽ մշտական հինգ անդամների քմահաճույքին, «The world is bigger than five»:

Գրքում կան նաեւ տվյալներ մարդկության վիճակի մասին, օրինակ որ աշխարհում 820 միլիոն մարդ սովահարության պայմաններում է ապրում, 260 միլիոն միգրանտ կա, ավելի քան 80 միլիոն բռնի տեղահանված, մոտ 25 միլիոն փախստական։

Գրքի վերնագիրն է՝ «A fairer world is possible». Ավելի արդար աշխարհ հնարավոր է»։

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031