-Մենք համաձայն ենք այն փաստին, որ հանքարդյունաբերական գործունեությունն ազդում է շրջակա միջավայրի վրա: Ազդո՞ւմ է արդյոք անդառնալիորեն, միգուցե վերականգնել հնարավո՞ր է, միգուցե մեղմե՞լ է հնարավոր, չգիտեմ, բայց ընդունում ենք այն փաստը, որ ազդում է,-այսօր Հայաստանի հանքարդյունաբերական ֆորումի ժամանակ ասաց Կանադական հանքարդյունաբերական միջազգային պալատի համահիմնադիր Թերենս (Սրաբ) Օրթսլան:
-Ի՞նչ ենք մենք անում, որպես կազմակերպություն, մենք փորձում ենք փոխել հանքարդյունաբերական գործունեության շուրջ ձեւավորված տեսությունը,- հավելեց Օրթսլան:
Նրա խոսքով՝ հանքարդյունաբերական ընկերություններն այսօր խնդիրներ ունեն արդյունավետության հետ կապված, այսինքն՝ հանրությունը չգիտի՝ որքանով է արդյունավետ հանքարդյունաբերությունը, ինչպես է հանքարդյունաբերական ընկերությունն աշխատում, կատարելագործման ինչ փուլեր է անցնում.
Կարդացեք նաև
«Հանքարդյունաբերական ընկերությունները մետաղ չեն արտադրում, արտադրում են մեկնարկային պրոդուկտ՝ կոնցետրատ, այն գնում է զտարան, ձուլարան: Այս շղթան վերջին տարիներին ձեւափոխվել է: Հյուսիսային Ամերիկայում վերջին տարիներին նոր ձուլարան չի կառուցվել, Ամերիկայում երկու եւ Կանադայում մեկ ձուլարան, զտարան կա: Չունենք բավականաչափ հզորություններ: Սա շատ խոշոր խնդիր է»:
Պոչամբարների խնդրին անդրադառնալով՝ փորձագետը հիշեց, որ օրինակ 8-10 տարի առաջ Բրազիլիայում պոչամբարներն իսկական աղետ էին առաջացրել, շատ մարդ զոհվեց. «Սան Մարկոն եւ BHP այս խոշոր ընկերություններն էին շահագործում: Պոչամբարների պատվարները ինժեներներն են կառուցում, ոչ թե այն ընկերությունների կողմից, որոնք ինժեներներ են վարձում կառուցելու համար: Արդյունքում՝ պոչամբարների հետ խնդիրներ են լինում: Այդ հարցը պետք է լուծել տեխնոլոգիական մոտեցումները շտկելով»:
Հաշվի առնելով արդի զարգացման միտումները, տեխնոլոգիական դարաշրջանը՝ արդյո՞ք բարձրագույն կրթությունը մեզ անհրաժեշտ է. այս հարցադրումը ֆորումի ժամանակ բարձրացրեց ԵՊՀ աշխարհագրության եւ երկրաբանության ֆակուլտետի դեկան Սարգիս Քելյանը:
«Նշված մեթոդոլոգիաներով հնարավոր է ձեռք բերել հմտություն, ինչ-որ տեղ գիտելիք, փորձառություն, բայց ոչ երբեք կրթություն»,-իր իսկ հարցին պատասխանեց դեկանը:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ