Լրահոս
Օրվա լրահոսը

Պոչամբարների փլուզման դեպքերի աճ է գրանցվել. Արմենակ Սահակյան

Հոկտեմբեր 04,2025 18:03

-Այսօր կրիտիկական մետաղների պահանջարկն աշխարհում զարգանում է, դա իր պիկին է հասնելու մոտ 2040 թվականին: Այսօր Հայաստանի հանքարդյունաբերական ֆորումի ժամանակ ասաց Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի (ԶՊՄԿ) ջրային ռեսուրսների եւ հիդրոտեխնիկական կառույցների կառավարման բաժնի ղեկավար Արմենակ Սահակյանը:

Նրա խոսքով՝ կրիտիկական մետաղների պահանջարկի զարգացմանը զուգահեռ սկսել է երկրաբանահետախուզական աշխատանքների իրականացում. «Օրինակ 2022-ին մոտ 2200 կազմակերպություն ներդրել է մոտ 13 միլիարդ դոլար երկրաբանահետախուզական աշխատանքներ իրականացնելու համար: Այդ աշխատանքների իրականացման  արդյունքում ձեւավորվել են նոր հանքավայրեր,  հանձնվել են շահագործման: Իսկ դրանք իրենց հերթին   բերելու են նոր պոչամբարների կառուցման, իսկ արդեն իսկ գոյություն ունեցողների դեպքում այդ պոչամբարների ընդլայնման: Քանակի հետ  մեծանալու են հնարավոր ռիսկերը՝ պոչամբարների կայունության, փլուզման ու դրանց ռիսկերի կառավարման հետ կապված: Պղնձի հետ կապված կանխատեսումների համաձայն՝ առաջիկայում յուրաքանչյուր տարի մոտ 2 քկմ-ով մեծանալու է պոչամբարների մակերեսը միայն պոչանքը տեղադրելու համար»:

Սահակյանի խոսքով՝ վերջին տարիներին պոչամբարների փլուզման դեպքերի աճ է գրանցվել. «Այսօր գլխավոր մարտահրավերներից է այն, որ անհրաժեշտ է կառուցել այնպիսի պոչամբարներ, որոնք կհամապատասխանեն միջազգային ստանդարտներին եւ տեխնիկապես կիրառելի կլինեն»:

Սահակյանը անդրադարձավ նաեւ ԶՊՄԿ-ի 4-րդ՝ Արծվանիկի պոչամբարին, որը գտնվում է  Կապանում, ծովի մակարդակից 940մ բարձրության վրա, զբաղեցնում է 630 հա տարածք, նախատեսում է  տեղադրել եւս 238 միլիոն խմ պոչանք՝  վերընթաց տիպով:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031