Լրահոս
Օրվա լրահոսը

Որքան թքես անամոթի երեսին, իր համար անձրև է թվալու. Խոստանում եմ ավելի մեծ վտանգ լինել իրենց համար այժմ, քան էի մինչեւ այսօր. Միքայել սրբազան

Հոկտեմբեր 04,2025 18:25

Այսօր Գյումրու տոնն է, այսօր Միքայել Արքեպիսկոպոս Աջապահյանը պետք է լիներ իր սիրելի Գյումրիում, պետք է լիներ Սուրբ Յոթ Վերք եկեղեցում՝ իր հավատավոր հոտի կողքին, բայց Սրբազանն այսօր ԱԱԾ մեկուսարանում է:  Միքայել սրբազանը ազատազրկման դատապարտվելուց հետո նամակ է փոխանցել պատգամավորներ Ագնեսա Խամոյանի և Գեղամ Մանուկյանի միջոցով:

 

Սիրելիներ,

Այս չարիքի իշխանությունը՝ բաղկացած միջակություններից եւ բացարձակ ոչնչություններից եւ իրենց սպասարկող ողորմելի կամակատարներից, իր ավարտին հասցրեց հերթական անբարոյական սցենարը՝ իմ ապօրինի եւ շինծու դատապարտումով, ինչը անհամեմատելի է մեր հայրենի Արցախի կորստյան, հազարավոր զոհերի եւ անհետ կորածների ու գերիների առկայության հետ։

Սա կմնա այս չիշխանության ամոթն ու խայտառակությունը, թեեւ որքան թքես անամոթի երեսին, իր համար անձրեւ է թվալու։ Խոստանում եմ ավելի մեծ վտանգ լինել իրենց համար այժմ, քան էի մինչեւ այսօր։ Առայժմ այսքանը…

Սիրելի գյումրեցիներ, հարազատներ,

Շնորհավորում եմ մեր քաղաքի օրվա առիթով եւ շնորհակալ եմ զորակցության եւ սատարումի համար: Մաղթում եմ, որ այսօր լավ ուրախանաք եւ ժպիտն անպակաս լինի ձեր գեղեցիկ դեմքերից: Այդ ժպիտը ավելացնել եմ փորձել վերջին 26 տարիներին եւ այսօր ձեր ցնծությունը լավագույն նվերը կլինի ինձ՝ բանտի պատերից ներս, որտեղ Աստված ինձ հետ է միշտ…

Օրհնությամբ՝ Միքայել Արքեպիսկոպոս Աջապահյան

04.10.25թ.

100-րդ օր իմ բանտարկության

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031