Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի դեմ դատարանի կայացրած վճիռը անհամաչափ է եւ անարդար։ Մի կողմ թողնելով առհասարակ քրեական հետապնդման իրավաչափությունը, արձանագրենք, որ դատարանը սրբազանին մեղսագրվող հոդվածով նախատեսված տուգանքի, հանրային աշխատանքների, կարճատեւ ազատազրկման ու երկարատեւ ազատազրկման միջեւ ընտրել է հենց երկարատեւ ազատազրկումը։ Սա ավելի շատ քաղաքական հաշվեհարդար եւ ընդդիմադիր խոսքի սահմանափակման փորձ է հիշեցնում, քան արդարադատություն։ Ուստի, Միքայել սրբազանը քաղբանտարկյալ է։
Նիկոլ Փաշինյանի ղեկավարած իշխանությունը, որը հեղափոխության օրերին խոստանում էր ժողովրդավարություն և արդարություն, այսօր քայլ առ քայլ հեռանում է այդ արժեքներից՝ ավելի ու ավելի նմանվելով այն «նախկիններին», որոնց դեմ պայքարում էր ժողովուրդը ու որոնց մերժեցինք մենք բոլորս 2018-ին։
Դատապարտում ենք այս անիրավաչափ և անարդար գործողությունները եւ հորդորում ենք բոլորին՝ քաղաքացիական հասարակությանը, իրավապաշտպաններին, բոլոր նրանց, ովքեր հավատում են ազատությանն ու արդարությանը՝ չլռել։
Այսօրվա լռությունը կանաչ լույս է վառում վաղվա ավտորիտարիզմի համար։
Կարդացեք նաև
«Նոր ուժ» ռեֆորմիստական կուսակցության վարչություն