«Հարգելի՛ բնակիչներ.
Օրեր առաջ համայնքապետարանում աժիոտաժային տրամադրությունն էր տիրում։
Բոլորիս սիրելի Համայնքապետ Վալոդյա Գրիգորյանը մեծ ոգևորությամբ ու բարձր պատասխանատվությամբ էր նախապատրաստվում նաև Փարաքարի՝ 2213-րդ ամյակին նվիրված տոնական միջոցառումներին։
Միջոցառումները չեղարկվեցին․․․ Սակայն, համայնքի օրվա կապակցությամբ շնորհավորական ուղերձը բոլորիս Համայնքապետը պատրաստել էր նախապես։
Կարդացեք նաև
Այսօր հրապարակում ենք այն՝ ի հիշատակ ամենաՀամայնքապետի»,-ասվում է «Փարաքար» համայնքի աշխատակազմի տարածած հաղորդագրության մեջ:
Վալոդյա Գրիգորյանի ուղերձում ասվում էր.
«Փարաքար համայնքի սիրելի՛ բնակիչներ․
Այսօր նշում ենք մեր համայնքի 2213-րդ տարեդարձը։ Սա ոչ միայն տոն է, այլև առիթ՝ վերաիմաստավորելու մեր նվիրումն ու պատասխանատվությունը համայնքի հանդեպ։
Փարաքարն ունի բնակիչներ, ովքեր ամենօրյա աշխատանքով, նվիրումով ու սրտացավությամբ նպաստում են համայնքի կայուն զարգացմանն ու բարեկեցությանը։
Շնորհակալ եմ նրանց, ովքեր ներդրում ունեն համայնքի զարգացման գործում՝ ավագ սերնդից մինչև երիտասարդ ու պատանի բնակիչներ։ Յուրաքանչյուրդ ձեր գործունեությամբ ճանաչելի, մրցունակ ու գրավիչ եք դարձնում մեր համայնքը։
Բացառիկ նվիրումով ու պատասխանատվությամբ շարունակելու ենք ծառայել ձեզ՝ առաջնորդվելով համայնքին և բնակչին ծառայելու մեր գլխավոր առաքելությամբ։
Ուզում եմ վստահեցնել, որ համայնքի յուրաքանչյուր բնակչի խնդիր մեր հոգածության ներքո է, բարձրաձայնված ցանկացած հարց՝ մեր ուշադրության կենտրոնում։ Հանձնառու ենք կյանքի կոչելու նախընտրական ծրագրով ստանձնած բոլոր խոստումները։
Փարաքարն ապրում, զարգանում և վստահորեն առաջ է շարժվում բոլորիս միասնությամբ ու համառ ջանքերով։ Միասին մենք կկերտենք մեր համայնքի արժանապատիվ ապագան։
Ջերմորեն շնորհավորում եմ Փարաքար համայնքի օրվա առթիվ։ Թող խաղաղությունը, բարեկեցությունը և բարին մշտապես ուղեկցեն մեր հայրենիքին ու համայնքին»: