Լրահոս
Օրվա լրահոսը

Դատավոր Արմինե Մելիքսեթյանը պետք է քրեական պատասխանատվության ենթարկվի պաշտոնեական կեղծիքի և ակնհայտ անարդար դատավճիռ կայացնելու համար․ Արա Զոհրաբյան

Հոկտեմբեր 05,2025 10:20

Փաստաբան Արա Զոհրաբյանի ֆեյսբուքյան գրառումը

Փաստաբան Արամ Վարդևանյանը հրապարակավ հարցեր է բարձրաձայնել, նշելով՝ «Միքայել Սրբազանին երկու տարով ազատազրկելու վճիռը կայացրած անձը ըստ փաստաբանական ակադեմիայի կանոնադրության 1) դրսևորե՞լ է բարեկիրթ վարքագիծ, թե՞ ոչ, 2) բա՞րձր է պահել Փաստաբանական ակադեմիայի բարի համբավը, թե՞ ոչ: Եթե այս հարցերի պատասխանները բացասական են, իսկ կարծում եմ՝ ակնհայտ է, որ բացասական են, դիմում եմ Փաստաբանական ակադեմիայի ունկնդիր Արմինե Մելիքսեթյանի կարգապահական պատասխանատվության և հեռացման հարցի քննարկման նպատակով» (մեջբերման ավարտ):

Նախ ցանկանում եմ տեղեկացնել, որ Փաստաբանական ակադեմիայի ունկնդրի հեռացման հարցը կարող է ներկայացվել խորհրդին միայն ռեկտորի կողմից:

Արամ Վարդևանյանի առաջարկը երկու հարց է առաջացնում ՝
1. Որպես դատավոր դատավճիռ կայացնելիս, որքան էլ որ անարդար լինի դատավճիռը, արդյոք Արմինե Մելիքսեթյանը կարող էր թույլ տալ ՀՀ փաստաբանական ակադեմիայի իրավական ակտերի խախտում, թե՝ ոչ։

2. Արդյոք հնարավոր է կամայականորեն հեռացնել ունկնդիր Արմինե Մելիքսեթյանին ՀՀ փաստաբանական ակադեմիայից, թե՝ ոչ:

Առաջին հարցի առնչությամբ ցանկանում եմ տեղեկացնել, որ ՀՀ փաստաբանական ակադեմիայի կանոնադրությամբ միայն կոպիտ խախտում թույլ տալու դեպքում կարելի է ունկնդրին հեռացնել ակադեմիայից: Ընդ որում, կոպիտ խախտումները թվարկված են կանոնադրության (ունկնդիրների վարքագծի կանոնների հավելվածում) մեջ և Արամ Վարդևանյանի ներկայացրած դրսևորումներն այդ շարքում չեն:

Ինձ համար պարզ չէ, թե ինչ է նշանակում «չի դրսևորել բարեկիրթ վերաբերմունք»: Եթե բարեկիրթ վերաբերմունք է դրսևորել, բայց ամենաանարդար դատական ակտն է կայացրել: Սա ինչ ենք համարում:
Հետևաբար, դատավորի մասնագիտական գործունեության դրսևորումները չեն կարող ՀՀ փաստաբանական ակադեմիայի ներսում ազդել նրա՝ որպես ունկնդիր, սովորելու իրավունքի վրա:

Երկրորդ հարցի առնչությամբ առ այն, թե արդյոք հնարավոր է կամայականորեն հեռացնել ունկնդիր Արմինե Մելիքսեթյանին, պատասխանում եմ՝ ՈՉ: Հնարավոր չէ:

ՀՀ փաստաբանական ակադեմիայի ընթացակարգերը, այդ թվում՝ քննությունների ծածկագրման ռեժիմը, տարբեր դասախոսների, բողոքարկման հանձնաժողովի, վերահանձնման հանձնաժողովի հարաբերությունները կարգավորող ակտերը և մեխանիզմները պաշտպանում են ունկնդրին ՀՀ փաստաբանական ակադեմիայի որևէ պաշտոնատար անձի, այդ թվում՝ ռեկտորի կամայականությունից:

Արմինե Մելիքսեթյանը որքան էլ անցանկալի անձ լինի ինձ համար, դա ոչ մի կերպ չի կարող ազդել նրա սովորելու իրավունքի վրա:
ՀՀ փաստաբանական ակադեմիան չի կարող անարդարությամբ պատասխանել անարդար դատավորին կամ որևէ այլ կարգավիճակ ունեցող ունկնդրին:

Եթե պետք է անարդարությամբ պատասխանենք անարդարին, ապա նշանակում է դեպի լավը ոչինչ չի կարող փոխվել:

Հ.Գ. Վերջաբանի փոխարեն, արդեն որպես Միքայել Սրբազանի պաշտպան, պետք է նշեմ, որ դատավոր Արմինե Մելիքսեթյանը պետք է քրեական պատասխանատվության ենթարկվի պաշտոնեական կեղծիքի և ակնհայտ անարդար դատավճիռ կայացնելու համար: Այս կապակցությամբ մեր պաշտպանական թիմը համապատասխան հաղորդում կներկայացնի։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031