Լրահոս
Օրվա լրահոսը

«Շարժակազմերի պարագայում, որոնք շահագործվում են, մեր 100 տոկոս պլանավորածից 99,9 տոկոսն իրականացվել է. Տիգրան Ավինյան

Հոկտեմբեր 06,2025 10:24

Երեւանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ քաղաքապետ Տիգրան Ավինյանին, ի թիվս այլնի, զեկուցեցին, որ հաշվետու շաբաթվա ընթացքում 76 երթուղիներում սպասարկել է 4686 շարժակազմ՝ նախատեսված 4691-ի փոխարեն:

«Սրանք այն ցուցանիիշներն էին, որոնց ձգտում էինք, եւ ակնկալում եմ, որ այս ցուցանիշները պետք է կարողանանք նաեւ պահպանել»,-ասաց Ավինյանը:

 

«Շարժակազմերի պարագայում, որոնք շահագործվում են, մեր 100 տոկոս պլանավորածից 99,9 տոկոսն իրականացվել է: Հետեւապես սա նոր նշաձողն է: Սրանից հետո ինչ գնաց սրանից ներքեւ, արդեն պետք է հարցեր առաջացնի»,-ասաց Երեւանի քաղաքապետը:

Գործակարգավարական խորհրդակցությունն ամբողջությամբ

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031