Լրահոս
Օրվա լրահոսը

Շինհրապարակների ոչ պատշաճ կահավորումը ֆինանսապես ազդելու է ձեզ վրա. Տիգրան Ավինյանը՝ կառուցապատողներին

Հոկտեմբեր 06,2025 10:37

Քաղաքաշինական գործունեության ոլորտում իրականացված վերահսկողության արդյունքում ապօրինի շինությունների կառուցման եւ հողազավթումների դեպքերով կազմվել է 81 արձանագրություն, հողօգտագործման ոլորտում խախտումների համար՝ 29 արձանագրություն: Շինհրապարակների համար սահմանված պայմանների չպահպանման համար կազմված արձանագրությունների թիվը 127 է: Այս մասին Երեւանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ զեկուցեցին քաղաքապետ Տիգրան Ավինյանին:

«Շինհրապարակների պատշաճ կահավորման արձանագրություններով պայմանավորված՝ հաջորդ տարի դիտարկելու ենք հնարավոր տարատեսակ արտոնություններ»,-ասաց Տիգրան Ավինյանը:

 

Նա նաեւ դիմեց կառուցապատողներին՝ նշելով, որ շինհրապարակները պատշաճ կերպով չկահավորելու դեպքում չեն ունենա արտոնություններ. «Դա էական ազդեցություն է ունենալու կառուցապատողների տուրքերի վրա եւ համապատասխան վերաբերմունք է ցուցաբերվելու իրենց հանդեպ ավագանու կողմից… Հարգելի կառուցապատողներ, հաշվի առեք, որ ձեր չտեղադրված փոշու կլանիչ ցանցերը, չտեղադրված օդի որակի չափիչ սարքերը եւ ոչ պատշաճ կահավորումը ֆինանսապես էականորեն ազդելու է ձեզ վրա»:

 

Գործակարգավարական խորհրդակցությունն ամբողջությամբ.

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031