Լրահոս
Օրվա լրահոսը

Լարված իրավիճակ՝ Մերձավանում. ինչ է կատարվում գերեզմանատանը․ Լիա Սարգսյան

Հոկտեմբեր 06,2025 12:10

Լրագրող Լիա Սարգսյանի ֆեյսբուքյան գրառումը

Լարված իրավիճակ՝ Մերձավանում. ինչ է կատարվում գերեզմանատանը

Իրավապահները, մեծաթիվ ոստիկանական զորքով, Մերձավանի գերեզմանատուն էին բերել Վալոդյա Գրիգորյանի և Կարեն Աբրահամյանի սպանությունը խոստովանած Գևորգ Հարությունյանին:
Մոտ մեկ ժամ գաղտնի քննչական գործողություններ իրականացվեցին: Կասկածներ կան, որ Գևորգ Հարությունյանը այստեղ այնպիսի մի բան է թաքցնում, որն առնչություն ունի սեպտեմբերի 23-ի սպանությունների հետ:

Հիմնավոր կասկածներ կան, որ Վալոդյա Գրիգորյանի սպանությունը նախապես պլանավորված է եղել, ինչին անմիջական մասնակցություն է ունեցել ՔՊ-ական համայնքապետ Մհեր Ախտոյանը: Նա դեպքից 10 օր առաջ է լքել Հայաստանը, ըստ տեղեկությունների՝ Ախտոյանին օդանավակայանում ճանապարհել է Գևորգ Հարությունյանը:

Հիշեցնեմ, որ սեպտեմբերի 23-ի կեսգիշերին իր տան բակում սպանվեց Փարաքարի ընդդիմադիր համայնքապետ Վալոդյա Գրիգորյանը, և նրա հետ նույն վայրում գտնվող քրեական ոստիկանության աշխատակից Կարեն Աբրահամյանը:

Այս գործով առայժմ կալանավորված են սպանությունը խոստովանած Գևորգ Հարությունյանը և Նարեկ Օհանյանը: Վերջինիս մեղադրում են սպանությունները օժանդակելու մեջ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031