Լրագրող Լիա Սարգսյանի ֆեյսբուքյան գրառումը
Գևորգ Հարությունյանը ցույց է տվել այն վայրը, որտեղ կրակել է սովորել
Քիչ առաջ գրել էի, որ սեպտեմբերի 23-ի սպանություններով պայմանավորված Մերձավանի գերեզմանատանը գաղտնի քննչական գործողություններ են իրականացվել: Իրավապահները այստեղ էին բերել Վալոդյա Գրիգորյանի և Կարեն Աբրահամյանի սպանությունները խոստովանած Գևորգ Հարությունյանին:
Իմ տեղեկություններով՝ Գևորգը ցուցմունք է տվել առ այն, որ գերեզմանատան տարածքում է կրակել սովորել:
Կարդացեք նաև
ՔԿ-ից հասատեցին տեղեկությունը:
«Մերձավանում տեղի ունեցած սպանության դեպքի վերաբերյալ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում կատարվել են քննչական գործողություններ:
Կատարվել է մեղադրյալի կողմից մատնանշված տեղանքի զննություն, որտեղ վերջինս համաձայն իր ցուցմունքի սովորել է կրակել», – ասաց կառույցի խոսնակ Կիմա Ավդալյանը: