Լրահոս
Օրվա լրահոսը

Հունվարից սեպտեմբեր հիփոթեքային վարկերի՝ վճարած տոկոսների գծով վերադարձվել է ավելի շատ եկամտային հարկ, քան 2024 թ.-ին՝ ամբողջ տարվա ընթացքում. Փաշինյան

Հոկտեմբեր 06,2025 16:36

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ֆեյսբուքյան գրառումը

2025թ. հունվար-սեպտեմբերին հիփոթեքային վարկերի վճարած տոկոսների գծով վերադարձվել է 70.2 մլրդ դրամ եկամտային հարկ։ Այս թիվն ավելի մեծ է, քան 2024 թվականի ամբողջ տարվա ընթացքում վերադարձված 68.7 մլրդ դրամը: 2025թ․ հունվար–սեպտեմբերի ցուցանիշը 2018–ի ամբողջ տարվա ցուցանիշից ավել է 65․5 միլիարդ դրամով, կամ 1399 տոկոսով։

Այս տարի ծրագրից օգտվում է 62 հազար 139 քաղաքացի, ինչը 2018 թվականի 4 հազար 21 շահառուից ավել է 58 հազար 118–ով կամ 1445 տոկոսով։

2025թ. սեպտեմբերի վերջի դրությամբ այս ծրագրի շրջանակներում ձեռքբերված կառուցված/կառուցվող բնակարանների եւ բնակելի տների թիվը 46 հազար 56 է, 43 հազար 517–ով ավել է 2018թ. հունվարի 1-ի դրությամբ 2 հազար 539 բնակարաններից եւ բնակելի տներից: Այս ցուցանիշի աճը 1714 տոկոս է։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031