Լրահոս
Օրվա լրահոսը

Զարեհ Սինանյանը և Ֆրանսիայի «Սփյուռքի երիտասարդ դեսպան»-ի նախագահը հուշագիր են կնքել.  նախատեսվում է նոր ձևաչափով գործընկերային հարաբերությունների զարգացում

Հոկտեմբեր 06,2025 17:13

Հ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակը ամփոփել է «Սփյուռքի երիտասարդ դեսպան» ծրագրի 2025-2026 թթ. շրջափուլի Հայաստանյան դասընթացը։

Այս տարի ծրագրին մասնակցեցին 27 սփյուռքահայ երիտասարդ 14 երկրից՝ Ֆրանսիայից, Գերմանիայից, Շվեդիայից, Լիտվայից, Լատվիայից, Լեհաստանից, Ռուսաստանից, Ռումինիայից, Նիդերլանդներից, Վրաստանից, Իրանից, Չինաստանից, Էստոնիայից և Կանադայից:

Ծրագրի շրջանակում մասնակիցները Հայաստանում անցկացրին 13 հագեցած օր՝ ներգրավվելով հատուկ մշակված ուսումնական ծրագրում, որը ներառել է թե՛ տեսական, և թե՛ գործնական բաղադրիչներ՝ դասախոսություններ, աշխատաժողովներ, փորձի փոխանակման միջոցառումներ և տարբեր ոլորտների մասնագետների հետ հանդիպումներ։

Երիտասարդ դեսպանները այցելել են պետական կառույցներ, գիտակրթական, մշակութային ու հոգևոր հաստատություններ, ինչպես նաև ազգային հիշատակի վայրեր և ՀՀ մարզեր։ Դասընթացի ավարտից հետո նրանք մեկ տարի շարունակ իրենց համայնքներում կիրականացնեն ծրագրով նախատեսված աշխատանքներ՝ նպաստելով համայնքային կյանքի ակտիվացմանը։

Ծրագրի փակման արարողության ընթացքում սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանն իր խոսքում նշել է, որ ծրագրի նպատակն է ոչ միայն սփյուռքը կապել հայրենիքի հետ, այլև մոտեցնել սփյուռքը սփյուռքին։ Նա կարևորել է Հայաստանի և սփյուռքի երիտասարդների փոխճանաչման, սփյուռքահայ ակտիվ երիտասարդների համահայկական ցանցի ձևավորման և համայնքներում Գրասենյակի երիտասարդ գործընկերների ներգրավման անհրաժեշտությունը։ Գլխավոր հանձնակատարը հաջողություն է մաղթել ծրագրի մասնակիցներին՝ վստահություն հայտնելով, որ նրանք կընդլայնեն իրենց գործունեությունը և կդառնան Գրասենյակի հուսալի գործընկերներ համայնքներում։

Ծրագրի ղեկավար Լիլիթ Խաչատրյանը իր խոսքում ընդգծել է, որ հայաստանյան դասընթացը եղել է արդյունավետ և հագեցած, ինչն իր դրական ազդեցությունը կունենա համայնքային երիտասարդ գործիչների աշխատանքի արդյունավետության և նախաձեռնությունների հաջողության վրա։

Փակման պաշտոնական արարողության ընթացքում, նախորդ տարվա հաջող համագործակցության հիման վրա, ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակն ու Ֆրանսիայի «Սփյուռքի երիտասարդ դեսպան», G2iA-ի (Armenian International Interprofessional Group) նախագահ Պետրոս Ասթուրյանը կնքել են հուշագիր։ Փաստաթղթի շրջանակում նախատեսվում է նոր ձևաչափով գործընկերային հարաբերությունների զարգացում։

Սփյուռքի գլխավոր հանձնակատարի գրասենյակ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031