Լրահոս
Օրվա լրահոսը

Հայտ եմ ներկայացնում քաղաքականությունն օգտագործելու մարդկանց միավորման ու երկրի առաջընթացի համար՝ հանուն իրական խաղաղության. Արման Թաթոյան

Հոկտեմբեր 06,2025 17:34

Մարդու իրավունքների նախկին պաշտպան Արման Թաթոյանը քաղաքական հայտ է ներկայացրել՝ ի պաշտպանություն Հայաստանի Հանրապետության և հայ ժողովրդի։ Նա տեսանյութ է հրապարակել, որին կից գրել է. «Իմ մասնագիտական կյանքը նվիրել եմ իրավապաշտպան գործին, բայց ստեղծված պայմաններում միայն այդ աշխատանքն արդյունք չի տալիս։

Այսօրվանից հայտ եմ ներկայացնում քաղաքականությունն օգտագործելու մարդկանց միավորման ու երկրի առաջընթացի համար՝ հանուն իրական խաղաղության։

Սա հայտ է ոչ թե հին կանոններով շարժվելու, այլ այդ կանոնները փոխելու մասին, սա հայտ է խոսքին տեր լինելու և բոլորով հանուն Հայաստանի աշխատելու մասին, ցույց տալու, որ կա ինքնուրույն միտք, ինքնուրույն խոսք, կարող թիմ։

Միացե՛ք մեզ հանուն ձեր ընտանիքների, միացե՛ք մեզ հանուն մեր հայրենիքի»։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031