Հայաստանում բարձրաստիճան հոգեւորականների դատավարությունները, մասնավորապես, Միքայել սրբազանին երկու տարվա ազատազրկման դատավճիռը, շարունակում է մնալ ամենաշատ քննարկվող թեմաներից մեկը:
«Անվտանգություն եւ ժողովրդավարություն» ՀԿ նախագահ Նաիրա Զոհրաբյանը «Հայելի» ակումբում անդրադառնալով Հայ Առաքելական եկեղեցու Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին երկու տարով ազատազրկելու իրողությանը՝ ասաց. «Ուրբաթ օրը Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ ազատազրկվեց բարձրաստիճան հոգեւորական՝ մի խոսքի համար, որը տարիուկես առաջ Գլխավոր դատախազը համարել էր օրենքին միանշանակ համահունչ:
Նիկոլ Փաշինյանը երկու տարով ազատազրկեց Միքայել Աջապահյանին: Եվ ազատազրկման տեքստը կարդաց դատավորի ուսադիրներով մի կին, որի անունն է Արմինե Մելիքսեթյան: Այդ կինն այնքան էր շփոթվել, այնքան էր կակազում, այնքան էր այլայլված, որ անգամ քրեական օրենսգրքի հոդվածը սխալ կարդաց՝ 442 հոդվածի երկրորդ մաս, որը, ուշադրություն, բռնվեք, նշանակում է բարձրաստիճան պաշտոնյայի կողմից ապօրինի ձեռնարկատիրությանը մասնակցելը: Սա մեր պատմության ամենամեծ խարանն է: Հետնիկոլյան ժամանակների բոլոր դասագրքերում սա գրվելու է որպես հայ ժողովրդի պատմության ամենաամոթալի դրվագներից մեկը»:
Նաիրա Զոհրաբյանն ասաց, որ հետեւում է այս օրերին դատավորի ուսադիրներով կնոջ հասցեին սոցիալական ցանցերում հորդացող անեծքներին: Եվ դիմելով նրան՝ ասաց. «Տիկին Արմինե Մելիքսեթյան: Ես չեմ անիծում ձեզ, ես չեմ ասում այն բառերը, որ գրում է յուրաքանչյուր հայ՝ «Աստծուց ստանաս»: Այն պահից, որ դուք Ավանի դատարանում կարդացիք Նիկոլ Փաշինյանի դատավճիռը, դուք այլեւս գոյություն չունեք, դուք պարզապես չկաք: Որովհետեւ այդ խարանը, որ դուք կմկմալով, չկարողանալով ձեր մեջ գտնել հայի, մարդու արժանապատվություն եւ հրաժարվել Նիկոլի որոշած վերդիկտը կարդալուց, դուք պարզապես ոչնչացրիք ձեզ ինքներդ: Դրանից հետո ի՞նչ կգրեն ձեր հասցեին: Ամեն մի հայ կգրի. «Աստծուց ստանաս»: Աստծուց ստանալու ես դու…
Կարդացեք նաև
Դիմում եմ մեր հասարակությանը: Մի հայհոյեք այդ կնոջը: Ինքը ուղիղ եթերում կարդալով դատավճիռ՝ գործեց ինքնասպանություն, որից հետո ցանկացած անեծք, ցանկացած հայհոյանք առ ոչինչ է»:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ