Վրաստանի Բաթում ծովափնյա քաղաքում ընթացող շախմատի Եվրոպայի տղամարդկանց եւ կանանց թիմային առաջնության երկրորդ տուրում Հայաստանի կանանց ազգային հավաքականը երկրորդ անընդմեջ հաղթանակն է տոնել: Մեր աղջիկները 2,5:1,5 հաշվով առավելության են հասել Ռումինիայի նկատմամբ: Հաղթական միավորները բերել են երկրորդ խաղատախտակի առջեւ հանդես եկած Մարիամ Մկրտչյանը եւ թիմի չորրորդ համար Սուսաննա Գաբոյանը:
Կանանց պայքարում Հայաստանը այն յոթ երկրներից մեկն է, որոնք երկու հաղթանակ են տարել: Այսօր մեր աղջիկները խաղալու են Լեհաստանի ուժեղ թիմի հետ:
Մեր տղամարդկանց հավաքականը երկրորդ տուրում ոչ-ոքի է արել Խորվաթիայի հետ: Բոլոր չորս խաղատախտակների առջեւ էլ մրցակիցները բաժանել են միավորը: Այսօր մարզիչ Արման Փաշիկյանի թիմը ուժերը չափելու է Չեխիայի հավաքականի հետ:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ