Լրահոս
Օրվա լրահոսը

Առնվազն 5 ծնող գիտեմ, որոնց իշխանությունը բանտի դուռ է հասցրել միայն այն բանի համար, որ նրանք հաստատակամ են ու հետևողական, և պայքարում են հանուն արդարության ու ճշմարտության. Տիգրան Աբրահամյան

Հոկտեմբեր 07,2025 10:40

ԱԺ «Պատիվ ունեմ» դաշինքի պատգամավոր, Արցախի Հանրապետության նախագահի նախկին խորհրդական Տիգրան Աբրահամյանի ֆեյսբուքյան գրառումը

Իշխանությունը 1-ամսյա կալանքի տարավ Արսեն Ղուկասյանին, մի մարդու, որն իր բազմաթիվ բախտակիցների հետ պայքարում է 44-օրյա պատերազմում զոհված ու անհետ կորած անձանց անձանց իրավունքների և ճակատագրի պարզման ուղղությամբ:

Այս մարդկանց 5 տարի է` իշխանությունը փորձում է մոլորեցնել, ստել` հավաստիացնելով, թե աշխատում են, ճշտում են, սակայն իրականում սրա տակ մեծ բլեֆ է:

Առնվազն 5 ծնող գիտեմ, որոնց իշխանությունը բանտի դուռ է հասցրել միայն այն բանի համար, որ նրանք հաստատակամ են, պահանջատեր են ու հետևողական և պայքարում են հանուն արդարության ու ճշմարտության:

Երկրի համար ճակատագրական պահին զենք վերցրած ու ճակատ մեկնած մարդիկ արժանի են ամենաբարձր հարգանքին, սակայն ի հեճուկս դրան, իշխող ռեժիմը ճիշտ հակառակն է վարվում` նսեմացնում է նրանց դերը, իսկ ընտանիքի անդամներին, մերձավորներին հետապնդման ենթարկում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031