Լրահոս
Օրվա լրահոսը

«Մենք չգիտենք՝ փակ դռների հետեւում իրենք ինչ են խոսում, ինչ կարգի պարտավորություններ է բանավոր կարգով ստանձնում Նիկոլ Փաշինյանը»

Հոկտեմբեր 07,2025 12:40

«Ադրբեջանը մեծացնում է իր ռազմական բյուջեն, Հայաստանը փոքրացնում է իր ռազմական բյուջեն, ես բացատրություն չունեմ։ Դուք ինձ հարց եք տալիս, որը ողջամտության շրջանակներում հնարավոր չէ պարզաբանել։ Ես չեմ hասկանում՝ ինչո՞ւ են սա անում։ Կարող ենք միայն ենթադրության դաշտ մտնել ու ասել հետեւյալը՝ դա անում են, որովհետեւ Ալիեւը մի քանի անգամ ասել է, որ թույլ չի տալու Հայաստանի միլիտարիզացումը։ Մենք չգիտենք՝ փակ դռների հետեւում իրենք ինչ են խոսում, ինչ կարգի պարտավորություններ է բանավոր կարգով ստանձնում Նիկոլ Փաշինյանը։ Մենք պետք է ենթադրենք, թե ինչ է խոստացել։ Սա անպատասխանատու քայլ է, որը չի բխում ՀՀ անվտանգությունն ամրապնդելու շահերից»,- այսօր հրավիրած ասուլիսում ասաց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։

Մանրամասները՝ տեսանյութում

Ըստ նրա՝ կայուն խաղաղությունն այն խաղաղությունն է, որը հիմնված է ուժերի բալանսի վրա։ «Եթե խաղաղությունը հենված չէ ուժերի բալանսի վրա, ուրեմն այդ խաղաղությունը կախված է կողմերից մեկի բարի կամքից։ Իսկ ես այդ բարի կամքը չեմ տեսել Ադրբեջանի կողմից»,- ասաց նա։

Ամբողջական տեսանյութը՝ այստեղ

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031