Սեպտեմբերի 7-ին ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինին:
Հանդիպմանը զրուցակիցները քննարկել են Հայաստան-Ռուսաստան երկկողմ օրակարգին առնչվող հարցեր և անդրադարձել հետագա փոխգործակցությանը: Այս համատեքստում կարևորվել է երկու երկրների ԱԽ գրասենյակների միջև համագործակցության շարունակականությունը:
Զրուցակիցները նաև քննարկել են տարածաշրջանային վերջին զարգացումները և մտքեր փոխանակել արտատարածաշրջանային անվտանգային իրավիճակի շուրջ:
ՀՀ ԱԽ գրասենյակ