Լրահոս
Օրվա լրահոսը

«Եթե Հայաստանի ղեկավարը լիներ թուրքական գործակալ, կաներ ճիշտ այն, ինչ արվում է»․ Ռոբերտ Քոչարյան

Հոկտեմբեր 07,2025 14:16

«Նիկոլ Փաշինյանը Երրորդ հանրապետությունը թաթախել է արյան մեջ, իրեն թվում է՝ եթե անունը փոխի, ստեղծի Չորրորդ հանրապետություն, մաքրվում է այդ ամենից եւ պուպուշ-պուպուշ մտնում է նոր հանրապետություն»,- այսօր հրավիրած ասուլիսում ասաց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։

«Բայց դրան զուգահեռ` պատերազմ հայտարարել Արարատ սարին, մեր ինքնությանն ու մեր արժեքային համակարգին, սա էլ ընտրազանգվածի առումով ռացիոնալ չէ։ Դրա համար պետք է Ֆրեյդի տեսանկյունից վերլուծել, ուղղակի հոգեբանության մեջ խորանալ եւ հասկանալ, որ էս մարդը խորը ներսում իր արած ղալլաթները լավ է հասկանում։ Հիմքերն են քանդում, եթե այսպես շարունակվի, եւ հանկարծ ժողովուրդը սկսի այս թեզերն ընդունել, Հայաստանում 1 մլն մարդ է մնալու՝ անճարները։ Եթե Հայաստանի ղեկավարը լիներ թուրքական գործակալ, կաներ ճիշտ այն, ինչ արվում է։ Հիմա չեմ ասում՝ գործակալ է, ես համարում եմ, որ հոգեբանական բարդույթներ հաղթահարելու պրոբլեմի մեջ է։ Ամբողջ երկրով մեկ, ժողովրդով մենք սրա դարդն ենք քաշում, էս ինչ է անում էս մարդը»,- ասաց նա։

Մանրամասները՝ տեսանյութում

Ռոբերտ Քոչարյանն ասաց, որ չի հասկանում, թե ինչի համար են այս հարձակումները Եկեղեցու դեմ։ Եկեղեցու դեմ ՀՀ իշխանությունների պայքարը, նրա խոսքով, դարձյալ մեր ինքնության դեմ պայքարի շարքից է։ «Երբ ինքը սկսեց եկեղեցական տոների ժամանակ սաղմոսներ կարդալ, ես արդեն սպասում էի, որ հեսա հերթը գալու է Վեհափառին եւ սրբազաններին։ Ինքն ուզում է, որ Վեհափառի տեղը մեկը լինի, ով կենթարկվի պետությանը, ինքը համարում է, որ չպիտի լինի ինստիտուտ, որը կարող է ինքնուրույն կարծիք ունենալ, չպիտի լինի ինստիտուտ, որն ազգային ինքնության ֆունդամենտալ գործոններից մեկն է։ Քանի որ ազգային ինքնությունը պետք է փոխել, քանի որ կա Չորրորդ հանրապետության գաղափարը, ուրեմն պետք է նաեւ եկեղեցին մաքսիմալ ձեւով թուլացնել։ Տրամաբանական շղթան սա է, ես այլ բացատրություն չեմ գտնում»,- ասաց նա։

Ամբողջական տեսանյութը՝ այստեղ

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031