Լրահոս
Օրվա լրահոսը

Պարտադիր հայտարարագրումը չեն չեղարկում, եթե դու չես ներկայացնում, քո փոխարեն հարկայինն է անում պարտադիր կերպով: Իշխանությունը կկարողանա կենտրոնանալ ցանկացած ընդդիմադրի, քննադատի վրա. Կարեն Վրթանեսյան

Հոկտեմբեր 07,2025 15:02

«Ռազմինֆո» կայքի համակարգող, ռազմական հարցերով փորձագետ Կարեն Վրթանեսյանը ֆեյսբուքյան գրառմամբ, մասնավորապես, նշել է.

Կներեք, բայց պարտադիր հայտարարագրման, իբր, չեղարկման շուրջ ձեր ցնծությունը պիտի տրամաբանությամբ կտրեմ։

❶ Պարտադիր հայտարարագրումը չեն չեղարկում։
❷ Եթե դու չես ներկայացնում հայտարարագիր, ապա քո փոխարեն հարկայինն ինքն է դա անում պարտադիր կերպով։
❸❗Ուշադրություն. այնուամենայնիվ այդ հայտարարագրի պատասխանատուն լինում ես ԴՈՒ, այլ ոչ թե հարկայինը։
❹❗Այսինքն, եթե հարկայինը որոշեց հայտարարագիրը ստուգել և որևէ խնդիր գտավ, ապա պատասխանատվությունը քո վրա է բարդելու։

Հասկացա՞ք, թե ինչ կատարվեց։

🟧 Եթե մինչ այս փոփոխությունը դու կարող էիր հրաժարվել հայտարարագիր ներկայացնելուց և վատագույն դեպքում միայն 2 անգամ կտուգանվեիր (սկզբում 15, իսկ հետո 50 հազար դրամի) ու վերջ, ապա հիմա ուզես թե ոչ, բայց համարվելու է, որ հայտարարագիրը տվել ես և դրանում եղած տվյալների պատասխանատվությունը քո վզով է։

🟧 Նիկոլապետությունն իր գործը հեշտացրեց՝ մեյդանից հանելով թոշակառուներին, միայն մեկ տեղից աշխատավարձ ստացող մարդկանց։ Փոխարենը կկարողանա կենտրոնանալ ցանկացած ընդդիմադրի, քննադատի կամ իրեն հետաքրքրող որևէ այլ անձի վրա։ Եթե այդ անձի մոտ բան չգտնի, ապա կսկսի խնամի-բարեկամներին քրքրել։

🟧 Մի կարևոր նրբություն էլ. եթե մինչ այս պահը հայտարարագրումը բոլորի խնդիրն էր, ապա առաջարկվող փոփոխություններից հետո, եթե իշխանությունները սկսեն առանձին մարդկանց թիրախավորել այս «զենքով», հանրության լայն շերտերին այս խնդիրն այլևս չի հետաքրքրելու։

Եւս մեկ անգամ կներեք, ձեր ցնծությունը տրամաբանությամբ կտրելու համար։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031