Այսօր հրավիրած ասուլիսում ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն անդրադարձավ դաշնակցական Պողոս Պողոսյանի սպանությանը․ դեպքը տեղի էր ունեցել «Առագաստ» սրճարանում, ըստ տեղեկությունների, «պրիվետ, Ռոբ» արտահայտության համար։ Հարցին, որ Պողոս Պողոսյանի սպանության գործով արտաշիրմում կարվի, չի՞ վախենում ձերբակալությունից, Ռոբերտ Քոչարյանը պատասխանեց․ «Ես ինչ-որ բանից վախեցած մարդու տպավորությո՞ւն եմ թողնում»։
Նա ասաց․ «Դուք գիտե՞ք՝ ես որտե՞ղ եմ եղել, երբ այդ դեպքը կատարվել է։ Ես մեր տանն եմ եղել, այդ դեպքը տեղի է ունեցել այդ սրճարանը լքելուց 35-40 րոպե հետո, երբ նախագահի թիկնազորի կողմից այլեւս այդ սրճարանը պահպանվող օբյեկտ չէր։ Ես այդ դեպքի մասին իմացել եմ առավոտյան։ «Պրիվետ, Ռոբ» արտահայտությունը չեմ էլ լսել։ Հիշեցնեմ մեր հանրությանը, Շառլ Ազնավուրի այցն էր Հայաստան, եւ մենք միասին շատ լավ ժամանակ ենք անցկացրել, մտնելուց մարդիկ հոտնկայս ծափահարում էին։ Ես ընդհանրապես չգիտեի, թե ինչ է այնտեղ կատարվել։ Հետագայում ինձ զեկուցել են, որ վիճաբանություն է եղել թիկնազորից մեկի հետ, անուններ չեմ ուզում տալ։ Դրա արդյունքում «ռազբորկա» եղավ իրար հետ։ Եթե դա համեմատում ենք Նիկոլ Փաշինյանի շարասյան կողմից վրաերթի ենթարկված հղի կնոջ սպանության հետ, մոտով անցնելու, չկանգնելու, նույնիսկ ավտոշարասյան բժիշկին չթողնելու, որ օգնի, ո՞նց կարող եք համեմատել, համեմատության եզրեր չկան»։
Մանրամասները՝ տեսանյութում
Կարդացեք նաև
Քոչարյանի խոսքով՝ տարօրինակ է, երբ ասում են «պրիվետ, Ռոբ արտահայտությունը»։ «Մայրս էլ է ինձ Ռոբ ասել, տիկին Բելլան ինձ Ռոբ է ասում, ես խի՞ պիտի դրանից նեղանամ, իմ մանկական ընկերները սաղ ինձ Ռոբ են ասում։ Չի հայհոյել, ասել է՝ «պրիվետ, Ռոբ», եւ ես դրանից պետք է նեղանամ, դա աբսուրդ է, հիմարություն է, էշություն է»,- նշեց նա։
Ամբողջական տեսանյութը՝ այստեղ
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ