Լրահոս
Օրվա լրահոսը

Ո՞վ թունավորեց Սիրիայի նախկին նախագահին

Հոկտեմբեր 07,2025 15:22

Մոսկվայում, Սիրիայի նախկին նախագահ Բաշար ալ-Ասադին թունավորել են, հաղորդել է Մարդու իրավունքների սիրիական դատարանը: Նախկին նախագահը 2025 թվականի սեպտեմբերի 20-ին տեղափոխվել է վերակենդանացման բաժանմունք: Բժիշկներին երկրորդ անգամ հաջողվել է փրկել 60-ամյա նախկին գործադիրի կյանքը։ Հետազոտությունները բացառել են պարզ սննդային թունավորումը։

Բաշար ալ-Ասադի առաջին հոսպիտալացումը թունավորման պատճառով 2024 թվականի դեկտեմբեր վերջին էր, ըստ բրիտանական The Sun տաբլոիդի Ռուսաստանի իշխանությունները չեն մեկնաբանել այս տեղեկությունը։

Ոմանք ենթադրում են, որ այս փորձերի նպատակն է մեղադրել Ռուսաստանին և վարկաբեկել Կրեմլին, որը նախկին նախագահին և նրա ընտանիքին ապաստան տվեց Մոսկվայում 2024 թվականի դեկտեմբերի 8-ին՝ նրա ռեժիմի անկումից հետո։

Բացի այդ, The Sun-ի տվյալներով՝ 2024 թվականի դեկտեմբերին Մոսկվան թույլ չի տվել Բաշար ալ-Ասադի կնոջը՝ Ալմային, լքել Ռուսաստանը և վերադառնալ իր ծննդավայր Լոնդոն։ Ներկայումս նա այլևս չի կարողանա լքել Ռուսաստանը, քանի որ նրա անձնագրի ժամկետը լրացել է։ Լուրեր են շրջանառվում, որ Լոնդոն հասնելուց հետո կինը մտադիր է եղել ամուսնալուծության դիմում ներկայացնել։

Մինչ օրս Բաշար ալ-Ասադին թունավորողների ինքնության վերաբերյալ պաշտոնական տեղեկություններ չկան։

 

Աննա ԱԶՆԱՈՒՐ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031